ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էջմիածինն անպաշտպան չէ. «Մեր ձևով» շարժման ուխտագնացությունը Մայր Աթոռում վերածվեց ազգային համախմբման

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 19-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժումը կազմակերպեց ուխտագնացություն դեպի Էջմիածին՝ Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության կոչով։

Ուխտագնացությանը մասնակցեցին հազարավոր հավատացյալներ, շարժման համակիրներ և հասարակական գործիչներ, որոնք Մայր Աթոռի սուրբ բակում իրենց ներկայությամբ հստակեցրին՝ եկեղեցին մնում է հայության ինքնության և դիմադրունակության առանցքային ամրակը։

Շարժման անդամ, ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն Էջմիածնում լրագրողների հետ զրույցում նշեց.
«Եթե այսօր բանտում է դրվում այդ եկեղեցու կողքին կանգնած մարդը, դա նշանակում է, որ բանտարկվում է մեր հավատը, մեր տունը, մեր ազգային արժանապատվությունը։ Մեր ձևով շարժումը պաշտպանելու է Հայոց եկեղեցին, ինչպես մենք կպաշտպանենք մեր տները»։

ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը հավելեց, որ հոգևորականների և ազգաբնակչության վստահությունը վայելող բարերարի կալանավորումը վկայում է իշխանությունների խորը վախերի մասին.
«Սրբազաններին ու բարերարին բանտում պահելը խոսում է ՔՊ-ի՝ սեփական վախերով առաջնորդվող քաղաքականության մասին։ Եթե իրենք չվախենային այդ ձայնից, ազգի այդ հավաքական կամքից, ոչ ոքի չէին փորձի լռեցնել», – ընդգծեց նա։

Մայր Տաճարում մատուցվեց հանդիսավոր ժամերգություն՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի առաջնորդությամբ։ Ժամերգությունից հետո տասնյակ հազարավոր ուխտավորներ մասնակցեցին մոմավառության արարողությանը, որն իր խորքում դարձավ լուռ երդում՝ կանգնել եկեղեցու, հավատքի և ազգային ինքնության կողքին։

Շարժման մասնակիցների խոսքով՝ սա միայն ուխտ չէր, այլ պետության և ազգի ապագայի մասին մտահոգ մարդկանց հզոր ուղերձ՝ ուղղված թե՛ ներկա իշխանությանը, թե՛ հանրությանը․ «Մեր ձևով» շարժումն օրեցօր վերածվում է լայն հասարակական հենարանի, որն առնչվում է ոչ միայն սոցիալ-քաղաքական պահանջներով, այլ ազգային դիմադրության որակյալ շարժումով։

Այս ուխտագնացությունը դարձավ նաև հոգևոր համերաշխության և ազգային արժանապատվության վերարթնացման ակնառու դրսևորում։ «Մեր ձևով» շարժման անդամներն իրենց քայլով ցույց տվեցին, որ Հայ Առաքելական Եկեղեցին մենակ չէ, և դրա նկատմամբ իրականացվող ճնշումները ոչ միայն չեն կոտրի հավատավոր ժողովրդին, այլ ընդհակառակը՝ կմիավորեն նրան ավելի կազմակերպված ու վճռական ուժի մեջ։

Էջմիածնի բակն այդ օրը միայն ուխտի վայր չէր, այլ դարձավ ազգային դիմադրության խորհրդանիշ՝ ապացուցելով, որ երբ վտանգվում է եկեղեցին, վտանգվում է նաև ազգի հոգևոր ողնաշարը։ «Մեր ձևով» շարժման ուխտագնացությունը հարյուրավոր խոսքերի փոխարեն ներկայացրեց մեկ հստակ պատասխան. հայ ժողովուրդը չի հաշտվում իր արժեքների հանդեպ ոտնձգության հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular