ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է Մհեր Ախտոյանի գտնվելու վայրը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Hraparak.am-ը գրում է․ Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո իրավապահ մարմինները  եւ իշխանական քարոզչամեքենան թեպետ  փորձում են կատարվածը ներկայացնել որպես վենդետա, սակայն Փարաքարի նախկին համայնքապետ Վ. Գրիգորյանի հարազատների ու համագյուղացիների կողմից օրերս անցկացրած բողոքի ակցիայի ժամանակ հնչել են բազմաթիվ կարծիքներ, որ չեն հավատում վենդետայի վարկածին ու պնդում են, որ սպանությունը իշխանության ձեռքի գործն է։

Այս գործով հիշեցնենք՝ երկու կալանավորված կա՝ նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ Նարեկ Օհանյանը, որի եղբայրն այս տարվա փետրվարին սպանվել էր, երբ համայնքի ընտրություններից առաջ քաղաքական կրքերն այնքան էին շիկացել Ախտոյանների ու Գրիգորյանների միջեւ, որ կենցաղային հողի վրա տեղի ունեցած ռազբորկային ներգրավվել էին ռասնյակ անձինք, այդ թվում սպանված Վալոդյա Գրիգորյանի եղբայրը, որը սակայն քննությամբ վկայի կարգավիճակ ունի։

Իշխանական վարկածն այն է, որ սպանության պատվիրատուն Նարեկ Օհանյանն է, որը իբր եղբոր վրեժն է լուծել, իսկ կատարողը մեկ այլ ձերբակալված՝ Գեւորգ Հարությունյանը՝ նրանց ընկերը։

Սակայն, արդեն հայտնի տեղեկություն է, որ Մհեր Ախտոյանը դեպքից տասն օր առաջ հեռացել է Հայաստանից ու մինչ օրս չի վերադարձել, ինչը կասկածի տեղիք է տալիս: Ի դեպ, Ախտոյանը ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի մտերիմն է, մենք հրապարակել էին նրանց համատեղ լուսանկարը, որում նաեւ քրեական հեղինակություն Չաղ Ռուստամն էր:

Ավելին՝ տեղեկացանք, որ իշխանություններին հայտնի է, թե որտեղ է Մհեր Ախտոյանը, մեզ ասացին, որ նա Մոլդովայում է,  իշխանություններն այդ մասին իմացել են առաջին իսկ օրվանից, բայց տարօրինակ կերպով քայլեր չեն ձեռնարկել գլխավոր կասկածյալին Հայաստան վերադարձնելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular