ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աջարիայում Թուրքիայի 5 քաղաքացի է ձերբակալվել

ԻՐԱՎՈՒՆՔ

Վրաստանի ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից իրականացված հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի հինգ քաղաքացի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները՝ հղում անելով Վրաստանի համապատասխան գերատեսչությանը։

Նշվում է, որ ձերբակալվածները մեղադրվում են տարբեր աստիճանի ծանրության հանցանքների մեջ՝ մասնավորապես, դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելու և խուլիգանության մեջ։

Հաղորդվում է, որ համապատասխան դատավարական և քննչական գործողությունները շարունակվում են։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular