ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ես պատրաստ եմ Պուտինի հետ շփվել «ցանկացած ձևաչափով». Զելենսկի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսել «ցանկացած ձևաչափով»։ Այս մասին հայտնում է УНИАН-ը։

«Առաջին հերթին կարծում եմ, որ մենք պետք է նստենք և խոսենք։ Երկրորդ՝ մենզ անհրաժեշտ է հրադադար. նույնիսկ հիմա դուք տեսնում եք Մերձավոր Արևելքում, շատ դժվար է պահպանել հրադադարի ռեժիմը», - ասել է նախագահը։ Նա ընդգծել է, որ պատրաստ է Պուտինի հետ շփվել «ցանկացած ձևաչափով՝ երկկողմ կամ եռակողմ», եթե խոսքը գնում է արդար խաղաղության մասին:

«Ամենակարևորը Ուկրաինայի այն մարդկանց համար, ովքեր ամեն օր ենթարկվում են հարձակումների, անվտանգության իսկապես ամուր երաշխիքներ ունենալն է։ ՆԱՏՕ-ն լավագույն տարբերակն է, բայց զենքը շատ կարևոր է։ Մեզ համար, իմ և նախագահ Թրամփի միջև անվտանգության երկկողմ երաշխիքները շատ կարևոր են։ Մենք այդ մասին մանրամասն չենք խոսել։ Բայց սա ամենակարևոր փաստաթուղթն է, քանի որ Միացյալ Նահանգները շատ ուժեղ է», - նշել է Զելենսկին։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular