ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպերցյանը հեռացվել է «Տարվա ջենթլմեն» մրցանակի հավակնորդների ցուցակից

ՍՊՈՐՏ

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեռացվել է ռուսական ֆուտբոլի «Տարվա ջենթլմեն» մրցանակի հավակնորդների ցուցակից, հաղորդում է champioant.com-ը։ Մրցանակը շնորհվում է արդար խաղի, օրինակելի վարքի եւ վեհանձնության համար։

Ռուսական մամուլի ենթադրությամբ՝ Սպերցյանը ցուցակից հեռացվել է «Ախմատի» սեւամորթ պաշտպան Ուսման Նդոնգի հետ միջադեպի պատճառով։

Ռուսաստանի առաջնության 11-րդ տուրի խաղում (2:0) Նդոնգը հարվածել էր Սպերցյանի դեմքին եւ հեռացվել։ Հայ ֆուտբոլիստը դեղին քարտ էր ստացել սադրանքի համար։ Ռուսաստանի ֆուտբոլային միության Կարգապահական կոմիտեն Սպերցյանին տուգանել էր 150 հազար ռուբլիով Նդոնգին անպատվելու համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular