«C/2025 A6 Լեմմոն» գիսաստղը կանցնի Երկրին ամենամոտ հեռավորությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀոկտեմբերի 21-ին «C/2025 A6 Լեմմոն» գիսաստղը կանցնի Երկրին ամենամոտ հեռավորությամբ։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան տվյալներ է հրապարակել։
Օբյեկտը հետաքրքրություն է ներկայացնում աստղալուսանկարիչների համար, քանի որ այն ներկայացնում է բացառիկ գեղեցիկ տեսարան, գրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գիսաստղի դիտարկումները հնարավոր կլինեն առնվազն մինչև հոկտեմբերի վերջ կամ նոյեմբերի սկիզբ։