Իրանում արթնացել է ավելի քան 700 հազար տարի հանգած հրաբուխը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի հարավ-արևելքում գտնվող Թաֆթան հրաբուխը, որը դադարել է գործել ավելի քան 700,000 տարի, սկսել է արթնանալ։ Այս եզրակացությանն են հանգել գիտնականները, որոնք հոկտեմբերի 7-ին ամերիկյան գիտական ամսագրում հրապարակել են իրենց զեկույցը։
Ինչպես նշում է իրանական ԻԼՆԱ գործակալությունը Թաֆթան հրաբուխը մոտավորապես 3940 մետր բարձրություն ունի։ Այն գտնվում է Իրանի և Պակիստանի սահմանին գտնվող լեռնային շրջանում և առաջացել է Եվրասիական մայրցամաքի տակ գտնվող Արաբական օվկիանոսի սուզումից։ Հրաբխի վրա կան ակտիվ ծծմբային աղբյուրներ, որոնց արդյունքում արտանետվում են ծծմբային գազեր։
Նրանց տվյալների համաձայն՝ Թաֆթանը 2023 թվականի հուլիսից մինչև 2024 թվականի մայիսը 10 ամսվա ընթացքում բարձրացել է ինը սանտիմետրով։ Հրաբուխը չի վերադարձել իր բնականոն վիճակին, ինչը վկայում է նրա մակերևույթի տակ գազի ճնշման կուտակման մասին։ Գիտնականները նշում են, որ Թաֆթանի արթնացումը պահանջում է դրա վիճակի վերանայում և ակտիվության մոնիթորինգ։