ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Բնակչության ամեն չորրորդն աղքատ է և իր եկամուտի մեծ մասը ծախսում է սնունդ ձեռք բերելու վրա, որը թանկացել է». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կենսաթոշակների, նպաստների, աշխատավարձերի բարձրացում չի արձանագրվում, մինչդեռ քաղաքացիներն ահազանգում են անասելի չափերի հասնող գնաճի մասին։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանն ասում է՝ գնաճը, որպես տնտեսական երևույթ, նորմալ, անխուսափելի երևույթ է։ «Խնդիրը գնաճի կարգավորման, չափի և նաև դրա բաշխվածության մասով է։ Երբ Հայաստանում գնահատում ենք գնաճը, հաշվարկում ենք 425 ապրանքի միջին գների աճը։ Մեր հանրության տարբեր ներկայացուցիչներ կարող են ամսվա ընթացքում օգտվել այդ ցանկի, ենթադրենք, 30 կամ 40 ապրանքից։ Գնաճի իրենց պատկերացումները կազմում են այդ ապրանքների գների աճով, և շատ հաճախ, երբ պաշտոնական թիվ է հայտարարվում, որ, օրինակ՝ սեպտեմբերին գնաճը կազմում է ընդամենը 3,7 տոկոս, քաղաքացիներից շատերը բողոքում են և չեն համաձայնում, քանի որ իրենց գնած ապրանքների գները միջինում ավելի շատ են աճել։ Խնդիրը գնաճի բաշխվածությունն է։ Իսկ դա, ցավոք, Հայաստանում այս տարվա ընթացքում բավականին մտահոգիչ է։ Այդ գնաճը հիմնականում ապահովել է սնունդը, մասնավորապես 5,2 տոկոս է կազմել սննդի գնաճը։ Գնաճ ունենք տարբեր ոլորտներում, օրինակ՝ կրթություն՝ 8,2, տրանսպորտ՝ մոտ 7, միրգ՝ 12, բանջարեղեն, մասնավորաբար՝ վարունգ, լոլիկ՝ 20, նույնիսկ 50, լոբի՝ 15 տոկոս։ Տեղում արտադրված որոշ մրգեր անցած տարվա համեմատ թանկացել են նույնիսկ մոտ 20 տոկոսով, այդ թվում՝ խաղողը, չնայած խաղողի արտադրության ծավալները ավելացել են Հայաստանում։ Մարդիկ այս ապրանքներից ու ծառայություններից ամեն օր են օգտվում, և թանկացումը միանգամից զգում են։ Ունենք մի իրավիճակ, երբ հասարակության ամեն չորրորդն աղքատ է և իր եկամուտի մեծ մասը ծախսում է սնունդ ձեռք բերելու վրա, իսկ սնունդը թանկացել է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պարսյանը։ Ընդգծում է՝ այս իրավիճակում մարդիկ միանգամից զգում են իրենց կենսամակարդակի էական վատթարացում և դժգոհում ապրանքների գնաճից։

Գնաճի պատճառներն, ըստ տնտեսագետի, հիմնականում ներքին են։ «Գյուղմթերքի արտադրության ծավալների կրճատումներ ունենք առանձին ուղղություններով՝ հաշվի առնելով վերջին տարիների բացասական միտումները գյուղատնտեսության ոլորտում։ Երկրորդ կարևոր գործոնը հարկային քաղաքականությունն է։ Հունվարի 1-ից պետությունը կրկնակի ավելացրեց շրջանառության հարկը, այն հինգից դարձել է տասը տոկոս։ Նույնիսկ գյուղմթերք և առանձին այլ մթերքներ վաճառողների պարագայում տեղի ունեցավ բավականին էական գնաճ, այսինքն՝ այդ հարկային բեռը դրվեց սպառողի վրա։ Սա իր ազդեցությունը թողեց մեր գնաճային ընդհանուր ֆոնի վրա։ Կարծում եմ՝ գնաճն այս տարվա ընթացքում կպահպանվի պաշտոնական թվերի՝ երեք-չորս տոկոսի շրջանակում, որը նախանշված գնաճի մակարդակի չափ է։ Այս տարի նախատեսել են երեք տոկոս՝ գումարած-հանած մեկ տոկոս։ Բայց նշենք այն, որ կառավարությանը ձեռնտու է գնաճը։ Բարձր գնաճի պայմաններում ավելի շատ հարկեր է հավաքագրում։ Սովորաբար տարեվերջին ունենում ենք որոշակի գնաճ, գնաճի արագացում, որը նրանց թույլ է տալիս լրացուցիչ հարկային մուտքեր ապահովել, մաքսատուրքերը լրացուցիչ ավելացնել և այլն»,-նշում է մեր զրուցակիցը։

Իսկ ինչպե՞ս պետք է պետությունը զսպի կամ մեղմի գնաճը։ «Կենտրոնական բանկն է Հայաստանում գնաճի համար պատասխանատուն։ Այն իր դրամավարկային քաղաքականության գործիքներով պետք է փորձի ունենալ կարգավորվող գնաճ, այս տարվա համար երեք տոկոս է։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել-իջեցնելով կարող է փորձել կարգավորել գնաճը։ Բարձրացնելու պարագայում զսպում է գնաճը, իջեցնելու պարագայում խթանում է այն։ Վերջին ամիսների ընթացքում Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է մի մակարդակի վրա՝ 6,75 տոկոս, փորձելով խթանել կամ պահպանել այն գնաճային ֆոնը, որը կա այս տարվա ընթացքում, որովհետև դա տնտեսության համար որոշակի ակտիվություն է ապահովում։ Գնաճի վրա էական ազդեցություն ունի կառավարությունն՝ իր տնտեսական, սոցիալական ծրագրերով, արտադրության ծավալը, գյուղատնտեսությունը խթանելով, ինչպես նաև սոցիալական քաղաքականությամբ։ Երբ կառավարությունն ավելի արագ է բարձրացնում, ասենք, թոշակները, քան արտադրության ծավալը կամ արտադրողականությունն է գյուղատնտեսության ոլորտում ավելանում, ապա ունենում ենք գնաճ։ Սրանք իրար հետ փոխկապակցված պրոցեսներ են, որոնք կարող են ազդել գնաճի վրա։ Եվ նաև մրցակցության հանձնաժողովը պետք է կանխի գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների գերշահույթ ստանալու մոլուցքը»,-եզրափակում է Սուրեն Պարսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular