ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչո՞ւ և ինչպե՞ս են ձեռք բերվում և հրապարակայնացվում ձայնագրությունները. «Փաստ»0

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ դաշտ նետվեցին հոգևորականների հեռախոսային խոսակցությունների ձայնագրություններ: Ինչ-որ առումով դրա նախազդն արդեն տրվել էր: Երեկվա «արտանետված» խոսակցությունները ներեկեղեցական հարաբերությունների թեմայով էին:

Դրանց հետ կապված՝ շատերը կարծիք էին հայտնում, որ նման «արտահոսքերով» իշխանությունները փորձում են Ամեայն հայոց կաթողիկոսին ձերբակալելու «հիմքեր» ձևավորել: Կային նաև կարծիքներ, որ դրան, այնուամենայնիվ, չեն գնա: Բայց այս իշխանություններից ամեն ինչ, ցանկացած հոռի դրսևորում սպասելի է: Սակայն այստեղ կա հարցի մյուս կողմը, այսինքն՝ բուն հեռախոսային խոսակցությունների հրապարակումը: Եթե ընդունենք, որ այդ ձայնագրությունները սարքված չեն և իրականում տեղի են ունեցել, ապա խոսքը հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտման մասին է, որն ինքնին հանցագործություն է, ինչպես երեկ նշեց Մայր Աթոռն իր հայտարարության մեջ: Ի դեպ, սա ամենևին առաջին դեպքը չէ, որ հեռախոսազրույցները հանրայնացվում են:

Կարող է նախնական տպավորություն ստեղծվել, որ տարածվող ձայնագրությունը զրուցակիցներից մեկն է արել և հիմա հանրայնացնում է: Բայց, հաշվի առնելով, որ մեկ խոսակցության մասին չէ խոսքը, կա նաև մեկ այլ զրուցակից, պետք է ենթադրել, որ գործ ունենք գաղտնալսված հեռախոսային խոսակցության և դրա մշակված ձայնագրության հանրայնացման հետ:

Իսկ դա նշանակում է, որ իրավապահ համակարգը գաղտնալսած խոսակցությունները մամուլի միջոցով հրապարակում ու տարածում է՝ դրանք փաստացի օգտագործելով որպես իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին ձեռնտու քաղաքական ու քարոզչական «գործիք»:

Սա, ամեն դեպքում, իրավական լուրջ խնդիրներ է բերում իր հետ: Խնդիր է նախ այդ համատարած գաղտնալսումը: Ավելի ստույգ՝ դրանց օրինականությունը: Խնդիր է այդ ձայնագրությունների տարածումը լրատվամիջոցներով:

Ուշագրավ է, որ ձայնագրությունների հրապարակումից կարճ ժամանակ անց «իրավապահ մարմինները», ի դեմս գլխավոր դատախազության, արձագանքեցին հետևյալ ձևակերպմամբ. «Համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա»: Նկատի ունենալով, որ վերջին շրջանում նման «քննությունները» դրսևորվում են ՀԱԵ բարձրաստիճան հոգևորականների, շինծու մեղադրանքներով նրանց ազատությունից զրկելու տեսքով, հազիվ թե կարելի է որևէ անտագնապ սպասում ունենալ: Թեպետ մի հարց, միևնույնն է, մնում է. իսկ այդ ձայնագրությունների ձեռքբերման ու հրապարակայնացման հարցը դառնալո՞ւ է «քննության առարկա»...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում   

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular