ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Կարապետյանի ազատությունը՝ իշխանության ամենամեծ վախը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում իշխանությունների կողմից ազգային բարերարի՝ Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող դատական գործընթացները վաղուց դուրս են եկել իրավական հարթությունից և դարձել քաղաքական հաշվեհարդարի գործիք։ Դատական իշխանությունը հերթական անգամ երկարացրել է գործարարի կալանքի ժամկետը՝ ընդամենը 30 օրով։ Սակայն փորձագետների խոսքով, այդ 30 օրը ոչ թե իրավական ընթացակարգի մաս է, այլ ժամանակ՝ նոր շինծու գործ կարելու և Սամվել Կարապետյանին կրկին զրկելու ազատությունից։ Այս մոտեցումն արդեն դարձել է մեխանիկական, իսկ նպատակը՝ հստակ․ Սամվել Կարապետյանը պետք է մնա փակված, քանի դեռ նրա գաղափարները և «Մեր ձևով» շարժման կազմակերպչական կարողությունը շարունակում են համախմբել մարդկանց ամբողջ երկրով մեկ։

Շատերն են հարց տալիս՝ ինչո՞ւ է իշխանությունը այդքան վախենում Կարապետյանի ազատ արձակումից։ Պատասխանը պարզ է․ նրա ազատությունը կնշանակի շարժման վերածնունդ նոր մակարդակում։ «Մեր ձևով» շարժումը, որը վերջին ամիսներին դարձել է համաժողովրդական միավորող հարթակ, Կարապետյանի գաղափարներով առաջնորդվելով՝ հստակ ուղղություն է տալիս մարդկանց՝ ինչպես դուրս գալ սոցիալական և հոգեբանական ճգնաժամից։ Եվ իշխանությունը շատ լավ գիտի, որ ազատության մեջ գտնվելով՝ Սամվել Կարապետյանը նոր թափ կտա շարժմանը՝ այն դարձնելով ոչ միայն հասարակական, այլև քաղաքական նշանակության ուժ։

Բացի այդ, նման հակաիրավական մեթոդներով գործելն ուղիղ հարված է Հայաստանի ներդրումային միջավայրին։ Forbes-ի ցանկում ընդգրկված միլիարդատեր, միջազգային հեղինակություն ունեցող գործարարի հանդեպ նման վերաբերմունքը միջազգային բիզնես հանրությանը հղում է մի հստակ ազդակ․ Հայաստանում ներդրողի անվտանգությունն ապահովված չէ։ Նման դեպքերը դառնում են հիմնական պատճառ, որ երկրի ներսում ներդրումները սառեցվում են, իսկ արտասահմանյան կապիտալը՝ ուղղվում այլ ուղղություններով։ Արդյունքում տուժում է ոչ թե մեկ անձ, այլ պետության ամբողջ տնտեսությունը։

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված վերջին օրերին տեղի ունեցած եկեղեցականների կալանավորումների հետ՝ նշելով.

«Դատապարտում ենք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանի ապօրինի կալանավորումը և թեմի մյուս հոգևորականների ու աշխատակիցների նկատմամբ օրենքի կոպտագույն խախտմամբ իրականացված քննչական գործողությունները։ Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ սանձազերծված համակարգային և ուղղորդված հարձակումները նպատակ ունեն հարված հասցնել մեր ազգային ինքնությանը և կազմաքանդել մեր ազգային ինստիտուտները։ Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց իրական գործառույթներով, և շատ շուտով այդպես էլ լինելու է»։

Այսօր պարզ է, որ Սամվել Կարապետյանի դեմ ընթացող պայքարը վաղուց անցել է իրավական դաշտից ու դարձել է արժեքային պայքար՝ հանուն հավատքի, ազգային ինստիտուտների և ազատ մտածողության։ Իշխանությունը փորձում է մեկ բան՝ մեկուսացնել այն մարդկանց, ովքեր կարող են վերակենդանացնել հայ ժողովրդի վստահությունն իր ուժերի նկատմամբ։ Սակայն որքան էլ փորձեն սահմանափակել մարմինը, գաղափարը չի կալանավորվում։

«Մեր ձևով» շարժումը հայտարարել է, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 16:30-ին, Ազատության հրապարակում տեղի կունենա մեծ հանրահավաք՝ ի աջակցություն ապօրինի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի։ Շարժման կարգախոսը հնչում է պարզ, բայց հզոր՝ Ազատությու՛ն Սամվել Կարապետյանին, մեր Սուրբ Եկեղեցու սրբազան հայրերին, բոլոր քաղբանտարկյալներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular