ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եկեղեցու դեմ պատերազմ․ երբ իշխանությունը խաչակրաց արշավ է սկսում սեփական ժողովրդի հավատքի վրա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ Առաքելական Եկեղեցու դեմ վերջին շրջանում ծավալվող ճնշումները կարծես նոր փուլ են մտնում՝ ընդգրկելով թե՛ հոգևոր, թե՛ հասարակական ու քաղաքական հարթությունները։ Մի կողմից շարունակվում է ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական գործի արհեստական ձգձգումը․ Հակակոռուպցիոն դատարանը հերթական անգամ երկարաձգել է նրա կալանքը՝ անտեսելով պաշտպանական կողմի հիմնավոր փաստարկները։ Մյուս կողմից՝ իրավապահ մարմինները սկսել են ակտիվ հետաքրքրություն ցուցաբերել եկեղեցական կառույցների նկատմամբ՝ հարցաքննություններով, այցելություններով և նույնիսկ վարչական ճնշումներով։ Այս երկու գործընթացները դիտվում են որպես նույն համակարգային մոտեցման արտահայտություն՝ վերահսկողության և վախի մթնոլորտ ձևավորելու փորձ՝ ազգային ինքնության հիմնասյուների դեմ։

Քաղաքական վերլուծաբան Կարեն Կարապետյանի խոսքով՝ հոգևորականների նկատմամբ իրականացվող գործողությունները տեղավորվում են Ադրբեջանի ռազմավարական օրակարգում։ Նրա ձևակերպմամբ․ «Հոգևորականների ձերբակալությունն իրականում տեղավորվում է Ադրբեջանի պահանջների ամբողջական փաթեթում։ Եկեք հիշենք, որ Ալիևը ավելի վաղ հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի Հայաստանում արմատախիլ արվեն ռևանշիստական ձգտումները, իսկ նրա համար ռևանշիստ են բոլորը, ովքեր խոսում են Արցախից ու արցախցիների իրավունքներից։ Ալիևը, ի տարբերություն Փաշինյանի, հիմար չէ ու շատ լավ գիտի, որ հայոց պետականության չգոյության ժամանակահատվածներում հայապահպանության դերը մշտապես ստանձնել է Հայ Առաքելական Եկեղեցին։ Հետևաբար, որպեսզի պետականության անկումից հետո մենք այլևս հնարավորություն չունենանք ոտքի կանգնելու, առաջին հերթին անհրաժեշտ է ոչնչացնել Եկեղեցին»։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն իր հերթին ընդգծում է, որ տեղի ունեցողը պարզապես ներքին քաղաքական հաշվեհարդար չէ, այլ արտաքին հրահանգների մաս․ «Փաստերը ցույց են տալիս․ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ արշավը հստակ հրահանգ է Բաքվի կողմից։ Ադրբեջանը երկարաժամկետ կտրվածքով նպատակ ունի գաղափարական ոչնչացման ենթարկել հայ պետությունը և հայ հանրությանը։ Այդ նպատակին էլ ծառայեցվում է իրենց Նիկոլ Փաշինյանը և նրա «Քանդենք պետությունը» կուսակցությունը։ Բացի այդ, Եկեղեցին միակ կառույցն է, որը ինստիտուցիոնալ և միջազգային առումով խոսում է Արցախի հարցի, էթնիկ զտման, ինչպես նաև մեր մշակութային ու հոգևոր ժառանգության մասին։ Եկեղեցու դեմ պայքարը պետք է դիտել բացառապես այս համատեքստում»։

Այս իրադարձությունների ֆոնին ակնհայտ է դառնում, որ իշխանությունները փորձում են հարված հասցնել ոչ միայն քաղաքական ընդդիմախոսներին, այլև այն ինստիտուտներին, որոնք դարեր շարունակ եղել են ազգային դիմադրության և ինքնության կրողը։ Եկեղեցին, որը գոյատևել է առանց պետականության դարեր շարունակ, այսօր կանգնած է նոր փորձության առաջ։ Իսկ երբ պետությունը սկսում է պատերազմել իր իսկ հոգևոր հիմքերի դեմ, դա ոչ թե ժամանակավոր քաղաքական քայլ է, այլ՝ պետականության խորքային ապամոնտաժման գործընթաց։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular