ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքական դատավարություն և հոգևոր ճնշումներ․ իշխանությունը պատերազմ է հայտարարում հավատքին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը, Վահե Դոլմազյանի նախագահությամբ, որոշեց երկարաձգել գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանքը 30 օրով։ Դատական նիստի ընթացքում պաշտպան Արամ Վարդևանյանը հայտարարեց. «Դատարանն այսօր արձանագրեց, որ մեղադրանքի թե՛ երկրորդ, թե՛ երրորդ դրվագը նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Իսկ ինչ վերաբերում է կոչերին, պատկերացումը կարծես այնպիսին է, որ այս մեկ ամիսը երկարաձգվում է այն տրամաբանությամբ, որ «կա՛մ ավարտեք այս գործը, ուղարկեք դատարան, կա՛մ ընդհանրապես ավարտեք»»։ Այսպիսով, քննիչի ներկայացրած միջնորդությունը բավարարվել է միայն մասնակի։

Արդեն մի քանի օր է՝ դատավարական գործընթացը շարունակվում է ձգձգվող ռեժիմով՝ առանց իրավական անհրաժեշտության։ Սա նորից վկայում է, որ գործը վաղուց դուրս է եկել իրավական դաշտից և դարձել քաղաքական վերահսկման գործիք։

Նույն ժամանակահատվածում Հայաստանում նոր թափ է ստանում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող ճնշումների ալիքը։ Վերջին օրերին մի քանի հոգևորականներ ենթարկվել են խուզարկությունների և ձերբակալությունների, իսկ իշխանության վերահսկողության տակ գտնվող լրատվամիջոցները ակտիվորեն փորձում են Եկեղեցուն ներկայացնել որպես «քաղաքական խաղերի մասնակից»։ Այս զարգացումները հաստատում են Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամի գնահատականը, ըստ որի՝ «Փաշինյանը եկեղեցու մասին այնպիսի բառապաշարով է խոսում, որը դուրս է կառավարման կանոններից», և եթե այս գործընթացը չկասեցվի, ապա վտանգ կա, որ կրոնը պարզապես կվերացվի Հայաստանի հասարակական կյանքից։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը նշել է. «Մի քանի օր առաջ Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարեց, թե Հայ Առաքելական Եկեղեցին միշտ եղել է քաղաքական գործընթացների մասնակից, դաստիարակել է սեպարատիզմի և ատելության ոգով։ Սա ուղիղ քաղաքական ուղերձ էր, որով փորձ էր արվում Եկեղեցուն ներկայացնել որպես հակառակորդ և դիվանագիտական ճնշման թիրախ դարձնել։ Եվ ահա՝ շատ կարճ ժամանակ անց Հայաստանում նույն մեղադրանքի տրամաբանությամբ սկսվում է քրեական հետապնդում։ Սա պատահական չէ․ այն վկայում է արտաքին ազդակների և ներքին իշխանական օրակարգի վտանգավոր միաձուլման մասին»։

ՀՀ նախկին Մարդու իրավունքների պաշտպան, «Միասնության Թևեր» շարժման ղեկավար Արման Թաթոյանը նշել է. «Նիկոլ Փաշինյանի քաղաքական հետապնդումները և ադրբեջանական հայտարարությունները Հայոց Եկեղեցու դեմ, ինչպես միշտ, այսօր էլ ձեռք ձեռքի տված են։ Մի քանի օր առաջ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հանդես եկավ թշնամական հայտարարություններով ու անհիմն մեղադրանքներով՝ ուղղված հենց Հայ Առաքելական Եկեղեցուն»։

Քաղաքագետ Արմեն Հովասափյանի կարծիքով՝ «իշխանության նպատակը այլևս պարզապես եկեղեցու վարկաբեկումը չէ, այլ՝ ազգային ինքնության հենասյուների վերաձևումը։ Բայց որքան էլ փորձեն խաթարել հավատը, ապականել արժեքային հիմքերը, նրանք երբեք չեն կարողանալու քանդել այն, ինչ դարերով պահպանվել է հավատքի ուժով, ոչ թե իշխանությամբ»։

Նշենք, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 16։30-ին, «Մեր ձևով» շարժումը Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրում՝ ի զորակցություն կալանավորված բարերար Սամվել Կարապետյանի, Հայ Առաքելական Եկեղեցու սրբազան հայրերի և բոլոր քաղբանտարկյալների։ Այս հավաքը նպատակ ունի ցույց տալ, որ ճնշումները հավատքի և ազգային ինքնության դեմ չեն կարող լռեցնել ժողովրդի ձայնը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular