ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թվաբանական» անհամաձայնություններ. ի՞նչ է սպասվում տարեվերջին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթաժողովի ընթացքում Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ծավալվել էր բանավեճ՝ հայ–ռուսական առևտրաշրջանառության թվերի շուրջ։ Պուտինի հարցին, թե որքան է կազմել երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը, Փաշինյանը պատասխանել է, որ 2025 թվականին այն կազմել է 4 մլրդ դոլար, իսկ 2024-ին՝ 9 մլրդ։ Սակայն Ռուսաստանի նախագահը համաձայն չի եղել և նշել է, որ իրական ցուցանիշները «ավելի մեծ են»։ «Դե, կարող է լինել»,– արձագանքել է Փաշինյանը։

Դրանից հետո քպական պաշտոնյաներն ու պատգամավորները, իրար հերթ չտալով, փորձում էին ցույց տալ, թե Փաշինյանը չի սխալվել, համադրել է համադրելի թվերը և այլն: Միևնույն ժամանակ մի շարք փորձագետներ ի ցույց են դնում ուշագրավ պատկեր: Ըստ Հայաստանի վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների, 2024 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 12 մլրդ 401 մլն 604,4 հազար դոլար։ Այսպիսով, 2024 թվականը դարձել է պատմական առավելագույնը՝ գրանցելով գրեթե կրկնակի աճ 2023 թվականի համեմատ։ Միաժամանակ, ըստ 2025 թվականի օգոստոսի տվյալների, իրական առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 4,5 մլրդ դոլար, մինչդեռ 2024 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմել էր 9,2 մլրդ դոլար։ Այսինքն, Փաշինյանը փաստացի «կրճատել է տարին՝ մինչև ութ ամիս»՝ շփոթելով թվերը և համեմատելով ոչ թե տարեկան, այլ ութամսյա ցուցանիշները։

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 2025 թվականի արդյունքներով հայ–ռուսական առևտրաշրջանառությունը կհասնի առնվազն 7 մլրդ դոլարի, ինչը զգալի անկում է նախորդ տարվա համեմատ։ Այնուամենայնիվ, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերը, որին բաժին է ընկնում մեր երկրի ամբողջ արտաքին առևտրի 34,8 տոկոսը։ Հետագա դինամիկան, ըստ փորձագետների, կախված կլինի մի շարք գործոններից՝ ներառյալ տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումները, առաջիկա խորհրդարանական ընտրությունները և Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության հետագա քայլերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular