ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարսակ՝ մաշկի մեռած բջիջներից ազատվելու համար

ՖՈՏՈ
Մաշկը մշտապես խնամքի կարիք ունի։ Մաշկի  վերին շերտի բջիջներին մշտապես փոխարինելու են գալիս նոր բջիջները, որն օգնում է մաշկին մշտապես երիտասարդ, փափուկ ու շողացող տեսք ունենալ։ 
 
Տարիքի հետ միասին մաշկի փոփոխման ցիկլը դանդաղում է, որը կարող է հանգեցնել մեռած բջիջների կուտակման ու մաշկին հաղորդել մուգ գույն, առաջացնել պզուկներ ու բծեր։
 
Մաշկի մեռած բջիջները հեռացնելու համար անհրաժեշտ է շաբաթը մեկ անգամ կատարել մաշկի շերտազատում։ Այն հարկավոր է ցանկացած տեսակի մաշկին՝ լինի այն յուղոտ, չոր, նորմալ, թե զգայուն։
Մաշկի շերտազատման համար շատ օգտակար միջոց է վարսակը, այն հեռացնում է ինչպես մեռած բջիջները, այնպես էլ ավելորդ ճարպն ու անհարթությունները։
 
Վարսակի մեջ առկա վիտամիններն ու հանքային նյութերը շատ օգտակար են մաշկի համար։Վարսակի մեջ առկա սպիտակուցները կանխում են մաշկից ջրի կորուստը և այն պահում խոնավացած ավելի երկար։
 
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է 2 ճաշի գդալ վարսակը լցնել տարայի մեջ, ավելացնել 2 ճաշի գդալ մածուն և 1 ճաշի գդալ մեղր։ Բաղադրիչները լավ խառնել ու քսել մաշկին՝ կատարելով շրջանաձև շարժումներ, որպեսզի դուրս բերվեն մեռած բջիջները։ 
Դիմակը պահել 10-15 րոպե, ապա լվացվել սառը ջրով, չորացնել մաշկն ու քսել խոնավեցնող միջոց։
 
Այս գործողությունը կարելի է կատարել շաբաթը 2 անգամ։ Այս դիմակը կարելի է օգտագործել ինչպես դեմքի մաշկին, այնպես էլ ամբողջ մարմնին։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular