ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մանչեսթեր Յունայթեդը» ընտանիք է, իսկ ընտանիքում չկա ավելի կամ պակաս սիրելի մարդ. Մխիթարյան

ՍՊՈՐՏ

«Չկա կոնկրետ մեկը, բոլորն էլ իմ մտերիմ ընկերներն են»,- այսօր ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է «ՄՅյու»-ում իր ամենամտերիմ ընկերը։

Ֆուտբոլիստի խոսքով՝ «Մանաչեսթեր Յունայթեդը»  մի ընտանիք է, իսկ ընտանիքում չկա ավելի կամ պակաս սիրելի մարդ. «Բոլորի հետ էլ շատ լավ ընկերություն ենք անում, լավ հարաբերություններ ունենք»։

Թե ակումբում խփած ո՞ր գոլն է ամենասիրելին Մխիթարյանի համար, նա ասաց. «Եթե հաշվի առնենք գեղեցկությամբ ՝ ապա դեկտեմբերի 26-ի «կարիճ»  հարվածով գոլը, իսկ կարևորությամբ՝ Եվրոպայի լիգայի եզրափակչի գոլը»։

Ինչ վերաբերում է կարիերայի լավագույն պահերին,  ֆուտբոլիստը դժվարացավ առանձնացնել դրանք՝ նշելով. «Լավ պահեր շատ եմ ունեցել, չեմ կարող հիմա առանձնացնել։ Կարծում եմ դեռ ավելի շատ լավ պահեր կունենամ և կփորձեմ էլ ավելի շատ ուրախացնել իմ ժողովրդին դրանցով»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular