ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կրակոցներ Դերժավայի Արկադի տան մոտ. որդին 6 հոգու հետ ձերբակալվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գագիկ Շամշյանը քիչ առաջ հայտնեց, որ երեկ գիշեր՝ ժամը 20:30-ի սահմաններում Սպիտակ քաղաքի Այգեստան 4-րդ նրբանցքի տան մոտ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակցները տեղի են ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հանրապետական կուսակցության անդամ, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի՝ հանրությանը հայտնի «Դերժավայի Արկադիի» տան մոտ:

Ոստիկանությունը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել է 7 հոգու, որոնցից մեկը նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանի որդին է:

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Արմլուր լրատվականը ավելի ուշ դեպքի մանրամասները կհայտնի ովքեր ինչու են վիճաբանել, կրակել և ինչ փուլում է այս պահին գործի քննությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular