ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոռու մարզում վերականգնվում են Սբ. Նիկոլայ եկեղեցին և Լոռի բերդի եկեղեցին ու բաղնիքը

ՄՇԱԿՈՒՅԹ

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են Լոռու մարզի՝ Ամրակից գյուղի Սբ. Նիկոլայ եկեղեցի և Լոռի բերդ՝ տեղում ծանոթանալու պետական բյուջեի միջոցներով վերականգնվող հուշարձանների ամրակայման և վերականգնման աշխատանքներին: Ամրակիցի Սբ. Նիկոլայ եկեղեցում կապալառու ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են տարածքի բարեկարգման և ներքին հարդարման  աշխատանքները, որոնք այժմ ընթացքի մեջ են: Մասնագետները նաև ուսումնասիրել են եկեղեցու վերականգնված գմբեթները:

Լոռի բերդի տարածքում ընթացքի մեջ են եկեղեցու և բաղնիքի վերականգնումը, իսկ որոշ հատվածներում՝ ջրամատակարարման կավե նոր խողովակների տեղադրումը, հիպոկաուստ հատակի մասնակի վերականգնումը և միջնաբերդի պատերի՝ կրաավազային բարդ շաղախով ներարկումը: Բարեկարգման և վերականգնման շրջանակում հուշարձանի նշված հատվածները  լվացվել են ճնշումով ջրային շիթով և կարանախցվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular