ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոտ 12 ժամ գազ չի լինի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 17-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մ.Մելիքյան, Զ․Քանաքեռցու, Ֆանարջյան, Ծարավ Աղբյուրի, Քանաքեռ կայարան, Է․Հասրաթյան փողոցներով, ինչպես նաև Քանաքեռ 2-րդ փողոցից մինչև 17-րդ փողոցով (նշված փողոցների նրբանցքներով) պարփակված թաղամասերի առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, 

ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի թիվ 13 և 15 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի թիվ 7, 7/1, 37/1, 45, 47/1 հասցեների առանձնատների, Դավիթ Բեկի փողոցի թիվ 8/14-ից 97 հասցեների առանձնատների, Դավիթ Բեկի 1-ին թաղամասի թիվ 38-ից 73 հասցեների առանձնատների գազասպառողների, 

ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի, Մյասնիկյան, Գր.Լուսավորչի, Գ.Նժդեհի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Գազպրոմ Արմենիա

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular