ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տրոյական ձիեր» Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններո՞ւմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում առաջադրված 9 կուսակցություններից մի քանիսի վերաբերյալ բավականին ուշագրավ տեղեկություններ են հայտնի դառնում։ Հիշեցնենք, որ առաջադրվել են արմատական ընդդիմադիր մի քանի ուժեր՝ «Մայր Հայաստան» կուսակցությունը, «Հայրենիք» կուսակցությունը, «Հաղթանակ» դաշինքը, որի կազմում են Դաշնակցությունն ու «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը, որոնք էլ հիմնականում պայքարելու են գործող իշխանությունների և նրանց արբանյակ «Հանրապետություն» կուսակցության դեմ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տեղեկություններից պարզ է դառնում, որ առաջադրվել են նաև «Ժառանգություն» կուսակցությունը և «Ազատ դեմոկրատները»։ Ընդ որում, այս երկու ուժերի վերաբերյալ բավականին լուրջ վերապահումներ կան։ «Ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է նախկին զինվորական Արկադի Փայտյանը, ով ներկայումս ղեկավար պաշտոն է զբաղեցնում էներգետիկ ոլորտում։ «Ազատ դեմոկրատների» ցուցակն էլ գլխավորում է գործարար Վարդան Ազատյանը։ Թեև երկու ուժերն էլ հանդես են գալիս ընդդիմադիր դիրքերից, բայց և բավականին մեծ կասկածներ կան նրանց մասնակցության վերաբերյալ։

Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է նաև երջանկահիշատակ գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանը։ Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննության ավարտ է հայտարարել Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով, գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան, և այս գործով մեղադրյալներ են գեներալ Մանվելի կինը՝ Նազիկ Ամիրյանը, և որդին՝ Կարեն Գրիգորյանը։ Գեներալի կինը հայտարարում է, որ իրենք պայքարելու են «թրքասեր» իշխանության դեմ և ամեն ինչ անելու են, որպեսզի «Քաղաքացիական պայմանագրին» պաշտոնազրկեն։ Մեղմ ընդդիմադիր դիրքերից հանդես է գալիս նաև «Ազատ դեմոկրատների» թեկնածուն։ Թեպետ Էջմիածնում մտավախություն ունեն, որ այս երկու ուժերն էլ կարող են ավագանու կազմ անցնելու դեպքում իրենց քվեները տալ ոչ թե ընդդիմադիր ուժերին, այլ «Քաղաքացիական պայմանագրին»՝ ապահովելով դրա հաղթանակը։ Եվ այդ մասով մտավախությունները օբյեկտիվ են։ Առնվազն «Ազատ դեմոկրատների» մասով լուրջ վերապահումներ կան։

Նարե Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular