ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արդարության քննություն՝ Սամվել Կարապետյանի կալանքի երկարացման գործով»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հակակոռուպցիոն դատարանում երեկ շարունակվեց գործարար և բարերար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետի երկարացման հարցի քննությունը։ Դատարանի բակում հավաքվել էին հազարավոր քաղաքացիներ, հասարակական ու քաղաքական գործիչներ՝ ի աջակցություն Կարապետյանի։ Ներկա էին նաև նրա ընտանիքի անդամները՝ կինը և երեխաները։

Մարդիկ վանկարկումներով իրենց համերաշխությունն էին հայտնում այն մարդուն, ով տարիներ շարունակ ներդրումներ է արել Հայաստանի տնտեսության մեջ և ստեղծել հազարավոր աշխատատեղեր։

«Մեր ձևով» շարժման անդամները դատարանի առջև իրենց ելույթներում ընդգծեցին, որ Սամվել Կարապետյանի կալանքը ոչ թե իրավական, այլ բացարձակապես քաղաքական գործընթաց է՝ ուղղված ազգային արժեքների պաշտպան կանգնած գործչի հեղինակազրկմանը։ Շարժման ներկայացուցիչները հայտարարեցին, որ եթե դատարանը արդար որոշում չկայացնի և Կարապետյանը ազատ չարձակվի, ապա շաբաթվա վերջին Ազատության հրապարակում կկազմակերպվի մեծ հանրահավաք՝ նվիրված արդարության վերականգնմանը։

Հետաքրքրական է, որ այս դատավարությունը նոր թափ է հաղորդում նաև ՀԷՑ-ի անօրինական բռնագրավման վերաբերյալ քննարկումներին։ Միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը դեռ իր վերջին ասուլիսում ընդգծել էր՝ ՀԷՑ-ի դեպքը կարող է դառնալ վտանգավոր նախադեպ, որը կվանի ցանկացած լուրջ ներդրող Հայաստանի շուկայից։

«Ոչ մի միջազգային ներդրող չի համաձայնի կառավարել այնպիսի ակտիվ, որը նախկինում բռնագրավվել է իր օրինական սեփականատիրոջից։ Ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարող երաշխավորել, որ նույնը վաղը չի կրկնվի իր հետ»,– հայտարարել էր Ամստերդամը։

Այս իրավիճակը, ըստ փորձագետների, ոչ միայն խաթարում է ներդրումային միջավայրը, այլ նաև ազդում է Հայաստանի միջազգային հեղինակության վրա՝ ի ցույց դնելով, որ այստեղ բիզնեսն ու իրավունքը պաշտպանված չեն քաղաքական ազդեցություններից։ «ՀԷՑ-ի գործը» և Սամվել Կարապետյանի դեմ հարուցված նոր մեղադրանքները նույն շղթայի մասերն են, որոնց նպատակը տնտեսական անկախ գործիչների և ազգային բարերարների վարկաբեկումն է։

Իշխանությունները, ինչպես նշում են դիտորդները, շարունակում են գործել նախընտրական տրամաբանությամբ՝ փորձելով չեզոքացնել բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն սոցիալական հենարան և ազգային մտածողություն։ Բայց այս գործը վաղուց դուրս է եկել միայն իրավական դաշտից․ այն դարձել է հայ հասարակության արդարության զգացողության չափանիշ։

Եթե դատարանը համարձակվի վերականգնել արդարությունը և չերկարացնի կալանքի ժամկետը, դա կլինի ոչ միայն Սամվել Կարապետյանի, այլև ողջ հայ հասարակության հաղթանակը։ Իսկ եթե որոշումը կրկին լինի անարդար, ապա, ինչպես նշում են նրա աջակիցները, պայքարը կշարունակվի հրապարակներում՝ մինչև արդարության վերականգնումը։ Երեկ մոտ 8 ժամ ընթացած Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման քննությունը հետաձգվեց: Դատարան կշարունակի քննությունը այսօր 15:00-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular