ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամստերդամ. «Սամվել Կարապետյանի գործը քաղաքական հաշվեհարդար է՝ քողարկված իրավական ձևակերպումներով»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հոկտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ գործարարի դեմ հարուցված մեղադրանքներն ամբողջությամբ քաղաքական բնույթ ունեն և ուղղված են մեծ հեղինակություն ունեցող գործչին՝ վախեցնելու նպատակով։ Նրա խոսքով՝ «Ադրբեջանի կառավարությունը երկու հայ միլիարդատերի հետևից է ընկել՝ Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի», և այս գործընթացը վտանգավոր նախադեպ է ամբողջ տարածաշրջանի համար։

Ամստերդամը հիշեցրեց, որ Սամվել Կարապետյանը կալանավորվել է այն ժամանակ, երբ Հայաստան էր ժամանել՝ իր հոր քառասունքին մասնակցելու համար․ «Դա որևէ քաղաքական ակցիա չէր։ Ելնելով խոսքի համատեքստից՝ պարզ է, որ պարոն Կարապետյանի մտքով անգամ չէր անցել ակնարկել կառավարության տապալման մասին։ Այս ամենի հիմքում մի վախեցած վարչապետի անհանգստությունն է՝ իր սեփական ժողովրդի և եկեղեցու հանդեպ»։

Փաստաբանը ընդգծեց, որ գործի ամբողջ ընթացքը ցույց է տալիս իրավական մեխանիզմների քաղաքական շահարկում։ «Մինչև հունիսի 17-ը նա նույնիսկ որպես վկա ներգրավված չէր, իսկ մի օրում՝ առանց հիմքի, ներկայացվեց մեղադրանք՝ “կառավարության տապալման կոչ” ձևակերպմամբ։ Այնուհետև ավելացվեց նաև “փողերի լվացման” հոդվածը։ Սա ավտոկրատական ռեժիմների դասական գործելաոճն է՝ ազատվել սեփական վախերի խորհրդանիշ դարձած մարդկանցից»,— նշեց Ամստերդամը։

Նրա համոզմամբ՝ այս գործով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հիմնարար հոդվածներ՝ դավանանքի ազատությունը (հոդված 9), արտահայտման ազատությունը (հոդված 10) և քաղաքական հետապնդման արգելքը (հոդված 18)։ «Մենք դիմելու ենք Եվրոպական միությանը՝ պահանջելով դատապարտել Հայաստանի կառավարությանը քաղաքական բանտարկյալներ պահելու համար։ Այս գործը հասնելու է ոչ միայն միջազգային ատյաններ, այլև բոլոր այն կենտրոնների, որոնք կարող են ազդել Երևանի վրա»,— ասաց նա։

Ամստերդամը նաև նշեց, որ «Հայաստանի կառավարությունն իրեն պահում է ավելի վատ, քան ամենահետամնաց աֆրիկյան երկրները», հավելելով, որ նույնիսկ Տանզանիայում, որտեղ ինքն այժմ պաշտպանում է ընդդիմության իրավունքները, նման գործով իշխանությունները «կամաչեին»։ Նրա խոսքով՝ իշխանությունը փորձում է հեղինակազրկել Սամվել Կարապետյանին՝ կանխելու համար նրա հանրային աջակցությունը և հնարավոր քաղաքական վերելքը։

«Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախը։ Փաշինյանը, ով պարբերաբար հանդես է գալիս ֆեյսբուքյան վիրավորական ուղերձներով, այսօր հարձակվել է մարդու վրա, որը պարզապես մասնակցում էր իր հոր հոգեհանգստին։ Սա ոչ թե դատական, այլ բարոյական ողբերգություն է»,— հայտարարեց Ամստերդամը՝ հավելելով, որ իր թիմը շարունակելու է պայքարը մինչև Կարապետյանի ազատ արձակումը։

Փաստաբանի խոսքով՝ Սամվել Կարապետյանի գործը վաղուց դուրս է եկել մեկ անձի սահմաններից․ այն դարձել է ազատության, արդարության և պետական պատասխանատվության փորձաքարը։ «Այս ամենը պետք է դադարեցվի, քանի դեռ Հայաստանը չի վերածվել քաղաքական վախերի երկրամասի։ Մենք չենք լռելու, քանի դեռ այստեղ պահվում են քաղաքական բանտարկյալներ»,— եզրափակեց Ռոբերտ Ամստերդամը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular