ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լիլիթ Գալստյանին արգելել են մեկնել Թուրքիա․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ Օրերս տեղեկացանք, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավորները կմեկնեն Թուրքիա։ ԱԺ նախագահը ստորագրել է կարգադրություն․ «ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2025 թ․ նոյեմբերի 16-20-ը Ստամբուլ գործուղել ԵԱՀԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին, պատվիրակության անդամներ Մարիա Կարապետյանին, Լիլիթ Մինասյանին, Արթուր Հովհաննիսյանին, պատվիրակության քարտուղար, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանին»։

Մարիամ Հաջի-Հակոբյանն ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի կինն է։ Թուրքիա մեկնող ԵԱՀԿ պատվիրակության կազմում չկան ընդդիմադիր պատգամավորները, մինչդեռ այս պատվիրակության կազմում են պատգամավորներ Լիլիթ Գալստյանը եւ Աննա Մկրտչյանը։

Ընդ որում՝ Գալստյանը պատվիրակության հիմնական անդամ է։ Պատվիրակությունը եւս երկու հիմնական անդամ ունի՝ Սարգիս Խանդանյանն ու Մարիա Կարապետյանը, մյուսները փոխարինողներ են։ Սակայն փոխարինողները միշտ մեկնում են գործուղման, իսկ հիմնական անդամ Լիլիթ Գալստյանին, փաստորեն, արգելել են մեկնել, ինչն աննախադեպ է։

Ի դեպ, Լիլիթ Գալստյանն ԱԺ նախագահի կարգադրությունից է իմացել, որ չի ընդգրկվել պատվիրակության կազմում։ ԱԺ-ից մեզ փոխանցեցին, որ այս հարցի վերաբերյալ ավելի ուշ պարզաբանում կտան։ Կարող ենք ենթադրել, որ դաշնակցական Լիլիթ Գալստյանին խուսափել են Թուրքիա տանել, որ հայ-թուրքական «եղբայրության» ջերմ մթնոլորտը չփչացնի իր սուր ելույթներով կամ հարցադրումներով։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ 15. 10․ 25 թ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular