ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գերիների վերաբերյալ «ոչ կամայական» որոշմամբ խախտվել է ՄԱԿ-ի կանոնները. ցուցարարները նամակ փոխանցեցին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՄԱԿ–ը փետրվարի 17–ին հրապարակած իր եզրակացությամբ, ըստ էության, արդարացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի իրականացրած քայլերը և համարում է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների կալանավորումն օրինական է եղել։ Այդ մասին, այսօր՝ հոկտեմբերի 14–ին, ՄԱԿ–ի երևանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Միասին» այլընտրանքային հասարակական–քաղաքական շարժման համակարգող խորհրդի անդամ Արամ Սարգսյանը։

Նա նշեց, որ այսօր հավաքվել են, որպեսզի դիմում–նամակ հանձնեն ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։

«Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի՝ (UNWGAD) Ռուբեն Վարդանյանի կալանավորման վերաբերյալ թիվ 46/2024 եզրակացությամբ արձանագրվել է, որ կալանավորումը եղել է ոչ կամայական, այսինքն` ՄԱԿ–ն, ըստ էության, արդարացրել է Ալիևի ռեժիմի իրականացրած քայլերը և այդպիսով համարում են, որ կալանավորումն օրինական է եղել»,– հայտարարեց նա։

Սարգսյանի տվյալներով` ՄԱԿ-ի այդ աշխատանքային խմբի նախագահ Հաննա Յուդկիվսկան ադրբեջանական «SOCAR» ընկերության հետ ունի սերտ կապեր, նրա ամուսինն ադրբեջանական արմատներ ունի և Ուկրաինայում հիմա հասարակական գործունեությամբ է զբաղվում։

«Այս պարագայում պարզ է դառնում, որ Ալիևը կարողացել է գնել այն, ինչ դեմ է ՄԱԿ–ի կանոնակարգին։Մենք հիմա մեր նամակով կոչ ենք անում Գուտերեշին` հավատարիմ լինեն իրենց կանոնակարգին, այդ խմբի նախագահին հեռացնեն, նոր ղեկավար նշանակեն, նոր հանձնախումբ ձևավորեն ու նոր քննություն իրականացնեն։ Մենք եկել ենք ասելու, որ դուք անարդարությամբ եք զբաղված և բարի եղեք համապատասխանել ձեր կանոնակարգին»,– ընդգծեց նա։

Սարգսյանի խոսքով` քանի որ այս հարցում ՀՀ իշխանությունը լուռ է, այդ իսկ պատճառով «Միասին» այլընտրանքային հասարակական–քաղաքական շարժմումը անիմաստ է համարել ու չի դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ ԱԳՆ–ին, այլ նպատակահարմար է գտել ուղղակի իրենց նամակն ուղարկել ինչպես նրանց, այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարություն։

Արամ Սարգսյանը նամակը հանձնեց ՄԱԿ–ի գրասենյակին՝ նշելով. «ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին ուղղված այս նամակում մենք նկարագրում ենք այն իրավիճակը, որը ձևավորվել է, երբ հանձնաժողովը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ, այսպես կոչված «ոչ կամայական» որոշումը։ Մենք գտնում ենք, որ խախտվել են ՄԱԿ-ի կանոնները, կանոնակարգը, այլ պահանջները, որոնք դրված են եղել իրենց կանոնակարգում։ Հիմա դիմելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին առաջարկում ենք, վերանայել և ստեղծել նոր հանձնաժողով և այդ տիկնոջը հեռացնել այդ հանձնախմբից։ Նաև նոր հետաքննություն անել և նոր եզրակացություն ձևավորել։ Ես ուղղակի ուզում եմ, որպեսզի սա անպայման հասնի համապատասխան հարցատերերին և մենք ակնկալում ենք պատասխան»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Արցախ, նոյեմբերի 4-ին նշանակվել Արցախի պետնախարար։ 2023 թվականի փետրվարի 23-ին նա ազատվել է պաշտոնից, սակայն մնացել է Արցախում մինչև 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիան։

Սեպտեմբերի 27-ին նա ապօրինաբար ձերբակալվել է և մինչ օրս գտնվում է Բաքվի բանտում՝ Արցախի այլ քաղաքական ու զինվորական գործիչների հետ։ Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են ներկայացրել` ահաբեկչության ֆինանսավորում, զինված խմբավորումներ ստեղծել և սահմանն ապօրինի հատել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular