ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկայացվել է «Սիմֆոնիկ Հոլիվուդ․ Ուիլյամս» համերգային ծրագիրը

ՄՇԱԿՈՒՅԹ

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես է եկել «Սիմֆոնիկ Հոլիվուդ․ Ուիլյամս» համերգային ծրագրով։ Ներկայացվել են «Օսկարի» և «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր, կոմպոզիտոր Ջոն Ուիլյամսի հայտնի կինոմեղեդիները։

«Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը», «Սուպերմեն», «Տանը մենակ», «Աստղային պատերազմներ», «Շինդլերի ցուցակը», «Ինդիանա Ջոնս։ Կորուսյալ տապանը որոնելիս» և այլ ֆիլմերի երաժշտությունը՝ գեղեցիկ լուսային համադրմամբ, հնչել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ և Սերգեյ Սմբատյանի ղեկավարմամբ։

Ջոն Ուիլյամսը, ով այս տարի տոնեց իր 93-ամյակը, այսօր Ուոլթ Դիսնեյից հետո պատմության մեջ երկրորդ մարդն է, որն ավելի քան 50 անգամ առաջադրվել է Օսկարի մրցականակի` արժանանալով դրանցից 5-ին։ Նա առաջին անգամ նոմինացվել է Օսկարի 1968 թվականին՝ «Տիկնիկների հովիտը» ֆիլմի, իսկ վերջին անգամ 2024 թվականին՝ «Ինդիանա Ջոնսը և ճակատագրի անիվը» ֆիլմի համար։

Ուշագրավ է, որ հատուկ երևանյան համերգի համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ձեռք է բերել ստեղծագործությունների՝ Ջոն Ուիլյամսի կողմից հաստատված նոտաները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular