ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. կարո՞ղ է Փաշինյանը կորցնել իշխանությունը Հայաստանում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պահանջվող 36 պատգամավորներից երեսունչորսը պաշտոնապես միացել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործընթացին։ Այս մասին հայտարարել է «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, որը նախաձեռնել է գործընթացը։ «Հունիսի 7-ից մինչ օրս 34 պատգամավոր միացել է վարչապետի անվստահության քվեարկությանը», - նշել է պատգամավորը։ Խորհրդարանական հայտարարության նախագծում նշվում է, որ Փաշինյանի կառավարությունը չի կատարել իր պարտավորությունները և նաև չի կարողացել արդյունավետ արձագանք տալ երկրի առջև ծառացած խնդիրներին։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կարծում է, որ ՀՀ վարչապետը և նրա կառավարությունը հաճախ իրենք են դարձել նոր մարտահրավերների պատճառ։ Ավելին, Փաշինյանին մեղադրում են ազգային անվտանգության ռազմավարությունը չիրականացնելու, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը խափանելու, բարեկամ պետությունների հետ երկկողմ հարաբերությունները վատթարացնելու, ժողովրդավարական սկզբունքներն ու մարդու իրավունքները խախտելու մեջ։

ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Ժարիխինը vfokuse.mail.ru-ի թղթակցին ասել է, որ Փաշինյանը որևէ վտանգի մեջ չէ։ Նրա խոսքով, 34 ձայնը առավելագույնն է, որը կարող է հավաքել ընդդիմությունը։ «Չեմ կարծում, որ Փաշինյանը կարող է հիմա կորցնել իշխանությունը։ Հնարավոր է, որ դա տեղի ունենա ժամանակի ընթացքում, բայց այս պահին դա քիչ հավանական է։ Սա պատգամավորների առավելագույն թիվն է, որոնք կարող են քվեարկել իմպիչմենտի օգտին։ Բայց դա բավարար չէ։ Երկու ձայն նշանակում է երկու մարդ՝ նրանց դեռ պետք է համոզել։ Բայց անգամ դրանից հետո քիչ հավանական է, որ հաջողության կհասնեն, քանի որ եթե նրանք հնարավորություն ունենային, արդեն կօգտվեին դրանից», - ընդգծել է զրուցակիցը։

Ժարիխինը նաև նշել է, որ Հայաստանի վարչապետի վարկանիշն այժմ նվազում է։ Սակայն դա ևս բավարար չէ։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյանը
www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular