ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևան է ժամանել ԵՄ դիտորդների նախնական խումբը. պատմության այս օրը (14 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ստանդարտների համաշխարհային օր, Վրաստան՝ Մցխեթոբա, Բելառուս՝ Մայրերի օր, Ուկրաինա՝ Ուկրաինական կազակների օր, Լեհաստան՝ Ուսուցչի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1794 - Հնդկաստանի Մադրաս քաղաքում ստեղծվել է առաջին հայկական պարբերականը՝ «Ազդարարը»։
1902 - ծնվել է խորհրդահայ դիվանագետ Համազասպ Հարությունյանը։
1903 - հնչակները անհաջող մահափորձ են իրականացրել Կովկասի փոխարքա Գոլիցինի նկատմամբ։
1920 - Խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը որոշում է ընդունել Հայաստանը խորհրդայնացնելու մասին։
1922 - ծնվել է խորհրդահայ գեներալ-մայոր Վաչագան Վլասովը։
1930 - ծնվել է ճարտարապետ Լևոն Գևորգյանը։
1944 - ծնվել է խորհրդահայ ֆիզիկոս-տեսաբան Ալեքսեյ Սիսակյանը։
1957 - ծնվել է կրկեսի դերասան Լևոն Հայկազունին։
1967 - վախճանվել է գրող, արձակագիր Ստեփան Զորյանը։
1990 - «Աէրոֆլոտի» տարբերանշանով ուղղաթիռը իջել է Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղում և կրակ բացել բնակչության ուղղությամբ, որի արդյունքում եղել են զոհեր և վիրավորներ, իսկ հետագայում պարզվել է, որ դա ադրբեջանական ՕՄՕՆ-ի ուղղաթիռն է։
1993 - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ընդունել է թիվ 874 բանաձևը, ըստ որի կոչ է արվել անհապաղ միջոցներ ձեռնարկել և դուրս բերել հայկական ուժերը նոր գրավված տարածքներից՝ ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացրած ժամանակացույցի։
2005 - ցեղասպանության զոհերի ժառանգների շահերը ներկայացնող հայազգի փաստաբանները հայտարարել են, որ 1915 թվականի ցեղասպանության զոհերի ժառանգներին «Աքսա» ֆրանսիական ապահովագրական ընկերությունը 17 միլիոն դոլար է հատկացնելու։
2006 - Կալինինգրադ քաղաքում օծվել է Սուրբ Ստեփանոս հայկական եկեղեցին։
2009 - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Բուրսա, որպեսզի դիտի ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան խաղը։
2015 - լույս է տեսել «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանը։
2016 - վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը, որի արդյունքում եղել է 5 զոհ, 27 վիրավոր։
2019 - Կառավարությունը բյուջեից 48 միլիոն 900 հազար դրամ է հատկացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» ֆեյսբուքյան գրառումը արտաքին գովազդ դարձնելու և երկրով մեկ տարածելու համար։
2020 - Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը հարվածներ է հասցրել Հայաստանի տարածքում տեղակայված մի քանի բալիստիկ հրթիռային համակարգերի վրա։
2021 - երեկոյան ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող։
2022 - Երևան է ժամանել ԵՄ դիտորդների նախնական խումբը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1529 - ավարտվել է թուրքերի կողմից Վիենայի պաշարումը, թուրքական բանակը նահանջել է՝ այդպես էլ չգրավելով քաղաքը։
1542 - ծնվել է մողոլների տիրակալ Աքբար Մեծ խանը։
1585 - ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Հենրիխ Շյուցը։
1768 - Վիրջինիայի և Կարոլինայի չերոկե հնդկական ցեղերի հողերը հայտարարվել են բրիտանական թագի սեփականություն։
1784 - ծնվել է Իսպանիայի թագավոր Ֆերդինանդ 7-րդը։
1824 - ծնվել է ֆրանսիացի նկարիչ Ադոլֆ Մոնտիչելլին։
1843 - Պոտսդամում Շեքսպիրի «Քուն ամառային գիշերը» բեմադրության պրեմիերայի ժամանակ առաջին անգամ հնչել է Մենդելսոնի «Հարսանեկան շքերթը»։
1851 - ստեղծվել է «Ռոյթեր» լրատվական գործակալությունը։
1884 - Ջորջ Իստմըն արտոնագրել է ֆոտոժապավենը։
1890 - ծնվել է ԱՄՆ-ի 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը։
1892 - Արթուր Կոնան Դոյլը առաջին անգամ հրատարակել է «Շերլոկ Հոլմսի արկածները» գիրքը։
1897 - Կլեմենտ Ադերի երկու շոգեշարժիչային «Ավիոն 3» մոնոպլանը իրականացրել է 300 մետրանոց թռիչք։
1905 - ստեղծվել է Միջազգային ավիացիոն ֆեդերացիան։
1926 - Լոնդոնում լույս է տեսել անգլիացի գրող Ալան Միլնի առաջին գիրքը Վինի Թուխի մասին։
1946 - որոշում է ընդունվել ստեղծել Ստանդարտիզացիայի միջազգային կազմակերպություն։
1947 - ամերիկացի օդաչու-փորձարկող Չարլզ Յեգերը առաջին անգամ ուղղահայաց թռիչքի ժամանակ գերազանցել է ձայնի արագությունը։
1960 - վախճանվել է խորհրդային մեծ գիտնական Աբրամ Իոֆֆեն։
1962 - ամերիկյան հետախույզ ինքնաթիռը Կուբայում հայտնաբերել է հրթիռներ, սկսվել է Կարիբյան ճգնաժամը։
1964 - Լեոնիդ Բրեժնևը դարձել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության առաջնորդը։
1970 - Հաագայում ընդունվել է միջազգային օրենք՝ օդանավերի անօրինական զավթման դեմ պայքարի համար։
1981 - Անվար Սադաթի սպանությունից մեկ շաբաթ անց Հոսնի Մուբարաքն ընտրվել է Եգիպտոսի նախագահ։
1990 - վախճանվել է ամերիկացի երգահան, դաշնակահար և դիրիժոր Լեոնարդ Բերնսթայնը։
2012 - կայացել է Ֆելիքս Բաումգարտների հաջողված պարաշյուտային թռիչքը՝ 39 կիլոմետր բարձրությունից։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular