ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հպարտության հետ զուգահեռ՝ երեխաների ուղեկիցն է անսահման կարոտը. կապիտան Արսեն Ահանյանն անմահացել է հոկտեմբերի 13-ին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արսենը փոքրուց առանձնանում էր իր խելքով և հասկացողությամբ։ Նա ջերմ ու շատ սրտաբաց երեխա էր։ Սիրում էր ֆուտբոլ խաղալ։ Նկարելիս միշտ պատկերում էր տանկեր ու խաչեր»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Արմինեն՝ Արսենի քույրիկը։

Արսենը ծնունդով Արցախից է՝ Մարտունի քաղաքից։ Սովորել է Մարտունու Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 2 դպրոցում: Դպրոցական տարիների մասին խոսելիս քույրիկն ասում է՝ եղբայրը դպրոցում լավ էր սովորում, շատ էր սիրում մաթեմատիկան։

Երբ հարցնում եմ, թե ինչպես Արսենը որոշեց ընտրել զինվորականի ուղին, Արմինեն պատմում է. «Ժամկետային զինվորական ծառայության մեկնել է 2005 թվականին։ Ծառայում էր Իվանյանի (Խոջալու) տանկային ուսումնական զորամասում։ Ընդամենը յոթ ամիս էր անցել Արսենի ծառայությունից, երբ նրան առաջարկեցին, որ եթե ցանկանա, կարող է մասնակցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ընդունելության քննություններին։ Եղբայրս համաձայնեց։ Մասնակցեց քննություններին և իր գիտելիքներով ընդունվեց «Տանկային ստորաբաժանումների կառավարում» բաժինը»։

Արսենը մեկ տարի սովորել է Չել յաբինսկում՝ ռազմական հաստատության տանկային բաժնում, այնուհետև տեղափոխվել է Հայաստան և կրթությունը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: 2010 թվականին ծառայության է անցել Արցախի զորամասերից մեկում՝ որպես տանկային գումարտակի դասակի, այնուհետև՝ վաշտի հրամանատար։ «Արսենը ծառայությունից տանը չէր խոսում։ Միայն մի հիշողություն ունեմ, որ միշտ ասում էր. «Ես զինվորի կյանքով ապրել եմ և զինվորին չեմ նեղացնի»։ Եվ հենց այդպես էլ ապրեց՝ սիրով, հարգանքով ու նվիրումով։ Զինվորներն այսօր էլ հիշում են նրան որպես բարի, հոգատար, արժանապատիվ հրամանատարի։ Արսենի զինվորներից մեկի որդին ծնվեց 2020 թվականի հոկտեմբերի 16-ին։ Տղային եղբորս պատվին Արսեն են անվանակոչել։ Այնքան խելացի երեխա է մեծանում»։

Արսենն անցել է 2016 թվականի Ապրիլ յան պատերազմով։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ներգրավվել է մարտական գործողությունների մեջ Արցախի հարավային թևում, եղել է տարբեր թեժ կետերում։ Նա ոչնչացրել է թշնամու ակտիվ կրակակետեր, անդադար մարտեր մղել թշնամու դեմ։ «Պատերազմի ժամանակ Արսենի հետ կապ ունեցել ենք մինչև հոկտեմբերի 12-ը»։ Կապիտանն անմահացել է հոկտեմբերի 13-ի առավոտյան՝ արկի պայթյունից, զինվորներին տեղափոխելու ժամանակ։ Արմինեն ասում է՝ անգամ իր մահով եղբայրը կյանքեր փրկեց։ Արսենի «վերադարձը» տուն երկար չի տևել։ «Զոհվելուց հետո եղբորս մարմինը շուտ ենք գտել»։

Արսեն Ահանյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և պատվոգրերով՝ «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով ( 2011թ.), ՀՀ Զինված ուժերի վաշտերի և մարտկոցների հրամանատարների կոնֆերանսին մասնակցելու և մասնագիտական պատրաստվածություն դրսևորելու համար պատվոգրով (2015թ.), «Մարշալ Բաղրամյան» մեդալով (2019 թ.)։ Արսենն ամուսնացած էր, ունի երկու որդի։ Վստահաբար, նրանք տարիների ընթացքում դեռ շատ ու շատ բացահայտումներ են անելու իրենց հոր հերոսական ուղու մասին։ Հիմա, ցավոք, հպարտության հետ զուգահեռ՝ նրանց ուղեկիցն է անսահման կարոտը։ Երբ Արմինեին հարցնում եմ, թե ինչն է իրեն ուժ տվել անցնող հինգ տարվա ընթացքում, արձագանքում է. «Արսենից հետո իմ ուժեղ մնալու պատճառը հենց նա է՝ իր անգին ժպիտը, իր լուռ ներկայությունն իմ սրտում։ Երազներիս միշտ գալիս է իր գեղեցիկ ժպիտով։ Իմ երազներում մենք Արցախում ենք՝ մեր տանը... Այն տանը, որտեղ երբեք չի մարում հիշողության լույսը»։

Հ. Գ. - Կապիտան Արսեն Ահանյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով»։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular