ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վարդան Հարությունյանի շարունակվող կալանքն՝ առանց որևէ իրավական հիմքի. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

2025 թվականի օգոստոսի 8-ից ապօրինի կալանավորված է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը: Իրավաբանների կարծիքով, այս գործում չափազանց շատ են նախկինում տեղի չունեցած հանգամանքները: Դրանցից մեկն այն է, որ գլխավոր դատախազն առանց որևէ նոր հանգամանքի վերացրել է կարճված քրեական վարույթը և 7 տարի անց փաստացի վերակենդանացրել «մահացած» քրեական գործը:

Այս որոշումը նոր նախադեպ կարող է դառնալ, և որևէ մի ավարտված գործ փաստացի չի կարող դիտարկվել իրապես ավարտված: Նման որոշմամբ ազդակ է փոխանցվում քննիչներին և դատախազներին, որ իրենց որոշումները, որոնք ստուգվել են բոլոր ընթացակարգերով, ցանկացած պահի կարող են վերացվել, և քրեական վարույթներ կարող են հարուցվել հենց իրավապահների դեմ: Այս պայմաններում քրեական վարույթները, քրեական հետապնդումները կարող են դառնալ անորոշ կամ հավերժական: Նման փորձ որևէ եվրոպական երկրում չի եղել, քանի որ գործի վերաբացումը միայն բացառիկ նոր հանգամանքի դեպքում պետք է տեղի ունենա:

Շուրջ 70 օր կալանավորված Վարդան Հարությունյանի հետ կապված՝ քննիչները պնդում են գործին խոչընդոտելու ռիսկը, մինչդեռ, ի պատասխան մեր հարցմանը, փաստաբանական խմբից հայտնեցին, որ հենց իրենք իրենց նախաձեռնությամբ բազմաթիվ միջնորդություններ են ներկայացրել առերեսման կամ որևէ գործողության, որոնք պարզապես մերժվել են, քանի որ չի կարող լինել նման ռիսկ, որովհետև նույնիսկ առկա չէ հիմնավոր կասկած մեղադրանքների վերաբերյալ: Այսինքն, փաստացի առանց իրավական հիմքի պահպանվում է Վարդան Հարությունյանի կալանքը: Ընդհանրապես, չափազանց վտանգավոր նախադեպ է նաև այն, որ քննիչների կողմից պնդում է կատարվում նախաքննությանը խոչընդոտելու վերաբերյալ, սակայն որևէ գործողություն չկատարելով՝ արհեստականորեն փորձում են պահպանել կալանքը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նման դեպքերի վերաբերյալ բազմիցս արձանագրել է նաև հենց Հայաստանի դեմ վճիռներով, որ շուրանակվող կալանքը պետք է լինի ծայրահեղ պատճառաբանված, և կանխավարկածը պետք է լինի հօգուտ անձի ազատ արձակման: Փաստաբանները մեզ հայտնեցին, որ ստացել են դատարանի որոշումը, համաձայն որի, կալանքը երկարաձգվել է մեկ ամսով, սակայն Եվրոպական դատարանի պահանջած ոչ մի չափանիշ չի պահպանվել

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular