ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՉարGPT»․ Վաչե Երիցյանը, Սամվել և Արմեն Թոփալյանները բեմից հիշեցնում են, որ էկրանից այն կողմ կա իրական կյանք

ՄՇԱԿՈՒՅԹ

Բոհեմ թատրոնի բեմում տեխնոլոգիական դարը հանդիպում է մարդկային հարաբերություններին։ «ՉարGPT» ներկայացումը՝ Էդգար Մեհրաբյանի բեմադրությամբ և Նարեկ Ավագյանի սցենարով, պատմում է ծնողի և երեխայի միջև կապի այն փոփոխությունների մասին, որոնք բերում է թվային դարը։

Սամվել Թոփալյանը, Վաչե Երիցյանն ու Արմեն Թոփալյանը բեմում բացահայտում են մեր առօրյայի ամենաբարդ հարցերից մեկը՝ ինչպե՞ս պահպանել իրական շփումը վիրտուալ աշխարհում։
Ներկայացումից հետո Tert.am Life-ը զրուցել է դերասանների հետ՝ հասկանալու, թե ինչպես են նրանք ապրում բեմական և իրական կյանքի սահմանին։

Սամվել Թոփալյան․ «Մարդկային հարաբերությունները երբեք չպետք է զիջեն նորարարությանը»

«Ներկայացման գաղափարը ծնվեց հենց մեր՝ հայր ու որդի հարաբերություններից։ Այս դարի՝ ինտերնետային աշխարհի մեջ հասկացա, որ արժե խոսել այդ մասին։ Գաղափարը առաջարկեցի սցենարիստ Նարեկ Ավագյանին, ով հրաշալի ձևով այն ամբողջացրեց դիալոգներով ու իրավիճակներով։ Ռեժիսորը՝ Էդգար Մեհրաբյանն էր։ Սկզբում բեմում պիտի լինեինք ես ու Արմենը, բայց որոշեցի, որ ինտերնետը՝ որպես կերպար, լինի տեսանելի՝ իր և՛ լավ, և՛ վատ կողմերով։

Իրականում այս թեման միայն մեր հարաբերությունների մասին չէ, այլ շատ ընտանիքների։ Ծնողները հաճախ, տարված աշխատանքով, մոռանում են պարզապես շփման, միասին հաց ուտելու, զրուցելու մասին։ Այդ բացը փորձում ենք լրացնել բեմում։ Շատ ծնողներ ներկայացումից հետո ասացին, որ իրենց երեխաներն էլ արդեն հասկացել են՝ ինտերնետը վատը չէ, բայց չափը կարևոր է։

Հիմնական մեսիջն այն է, որ մարդկային հարաբերությունները երբեք չզիջեն տեխնոլոգիաներին կամ նորարարություններին։ Չկա ավելի ճիշտ ու տաք բան, քան մարդու հետ կենդանի շփումը»։

 Վաչե Երիցյան․ «Կարևորն այն է, թե ինչ ենք վերցնում մեզ տրված անսահմանությունից»

«Կարծում եմ՝ ներկայացումը անպայման կփոխի ինչ-որ բան մարդկանց մեջ։ Երբ խոսքը բեմից է ասվում, այն ուրիշ երանգ է ստանում, մարդիկ սկսում են մտածել՝ այս ամեն ինչը մեզ տրված է, բայց ինչպե՞ս ենք այն օգտագործում։

Ինձ անձամբ ինտերնետից կախվածությունը չի սպառնում․ օրվա ընթացքում քիչ եմ օգտագործում, հիմնականում ինֆորմացիոն նպատակներով։ Բայց ունեմ ծայրահեղ ընկերներ՝ ոմանք առանց դրա չեն կարող, մյուսներն էլ ամբողջությամբ հրաժարվել են։

Արմենի հետ աշխատելը շատ հետաքրքիր էր։ Թեպետ ինքը ընդամենը 11 տարեկան է, բայց մտքով հասուն տղա է։ Ես իրեն վերաբերվում եմ որպես հավասարի՝ ընկերոջ։ Երբ լավ է խաղում, անկեղծ ասում եմ՝ «Արմեն, լավն ես»։

Ինձ համար գլխավոր մեսիջը սա է՝ մեզ ամեն ինչ տրված է, բայց կարևորը՝ ինչ ենք վերցնում ու ինչպես ենք օգտագործում այն։ Ինտերնետը կարող է լինել և՛ շատ լավ, և՛ շատ վատ բան։ Դա կախված է մեր ընտրությունից»։

 Արմեն Թոփալյան․ «Բեմում հայրս ավելի խիստ է»

«Դերասան չեմ ուզում դառնալ, ուզում եմ ֆուտբոլիստ լինել։ Թատրոնում հայտնվել եմ պատահաբար․ առաջին անգամ խաղացել եմ Վարդան Պետրոսյանի ներկայացման մեջ, հետո՝ «Ալպիական մանուշակ»-ը, իսկ «ՉարGPT»-ն իմ երրորդ փորձն էր։

Փորձերի ընթացքում ամենադժվարը առաջին փորձն էր․ իմ դերը փոքր էր, բայց պետք էր երկար սպասել հերթիս։ Բեմում հայրս ավելի խիստ է, որովհետև դա պատասխանատու գործ է։ Տանն էլ նույն խնդիրն ունենք, ինչ ներկայացման մեջ՝ ինտերնետի չափից շատ օգտագործումը։ Երևի ես եմ ավելի հաճախ հեռախոսում լինում։ Ինտերնետային խաղերից չեմ կարողանում հրաժարվել, բայց թրենդեր չեմ սիրում։

Ամենաբարդը այն հատվածն էր, երբ պետք է սիրահարված խաղայի։ Դժվար էր, բայց հետաքրքիր։ Այս ամենը պարզապես հոբի է, ես չեմ մտածում դերասան դառնալու մասին»։

Լուսանկարները՝ Լիանա Սոկրատունու

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular