Լեհաստանը հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ․ Ցենցկևիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԼեհաստանի ազգային անվտանգության բյուրոյի ղեկավար Սլավոմիր Ցենցկևիչը հայտարարել է, որ իր երկիրը հակամարտության մեջ է Ռուսաստանի հետ: Այս մասին նա հայտնել Է Financial Times-ին տված հարցազրույցում։
«Եթե նայենք կիբեռտարածությանը, Լեհաստանն այժմ պատերազմական վիճակում է, դա այլևս սպառնալիքի վիճակ չէ», - նշել է բյուրոյի ղեկավարը: Վերջինս Մոսկվային մեղադրել է եվրոպական երկրներում «հիբրիդային հարձակումների» ակտիվացման մեջ։
Առանց ապացույցներ բերելու՝ նա հայտարարել է, որ Ռուսաստանը ներգրավված է անօդաչու թռչող սարքերի միջոցով օդային տարածքի խախտման, ինչպես նաև կրիտիկական ենթակառուցվածքների վրա հարձակումների մեջ: