ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևան քաղաքի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ հոկտեմբերի 8-12-ն ընկած ժամանակահատվածի վերաբերյալ:
 
Մթնոլորտային օդի որակի 5 ստացիոնար դիտակայանների տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի մթնոլորտային օդում 2025թ․ հոկտեմբերի 8-12-ը փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է 1.1-4.7 անգամ.
  • Կենտրոն վարչական շրջանում` հոկտեմբերի 8-12-ը՝ 1.1-2.4 անգամ:
  • Արաբկիր վարչական շրջանում` հոկտեմբերի 8-ին, 9-ին, 12-ին՝ 1.1-2.9 անգամ:
  • Նոր Նորք վարչական շրջանում՝ հոկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին, 11-ին՝ 1.9-4.7 անգամ:
  • Շենգավիթ վարչական շրջանում՝ հոկտեմբերի 9-ին՝ 3.4 անգամ:
Փոշու ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են հոկտեմբերի 9-ին։ Քաղաքի բոլոր վարչական շրջաններում (Կենտրոն, Նոր Նորք, Շենգավիթ, Արաբկիր) դիտվել է փոշու օրական կոնցենտրացիայի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից՝ 1․4-4․7 անգամ:
 
Ամենաբարձր կոնցենտրացիաները դիտվել են Նոր Նորք (0.70 մգ/մ3) և Շենգավիթ (0.504 մգ/մ3) վարչական շրջաններում՝ գերազանցելով սահմանային թույլատրելի կոնցենտրացիան (0.15մգ/մ3) համապատասխանաբար 4.7 և 3.4 անգամ: Ընդ որում, Շենգավիթում փոշու կոնցենտրացիան մոտ 11 անգամ բարձր է եղել հոկտեմբերի 8-ի ցուցանիշից (0.045 մգ/մ³)։
Հաջորդող օրերին դիտվել է կոնցենտրացիայի նվազում:
Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիան հոկտեմբերի 8-12-ը ընկած ժամանակահատվածում չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Կենտրոն վարչական շրջանում (Խանջյան 51) հոկտեմբերի 9-ին ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան բարձր է եղել նախորդ օրվա ցուցանիշից 1.7 անգամ: Հաջորդող օրերին դիտվել է կոնցենտրացիայի նվազում:
 
2025թ. հոկտեմբերի 8-12-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Միևնույն ժամանակ, Շենգավիթ վարչական շրջանում հոկտեմբերի 9-ին գրանցվել է ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիայի աճ՝ մինչև 0.043 մգ/մ³, ինչը մոտ երկու անգամ բարձր է եղել հոկտեմբերի 8-ի ցուցանիշից (0.022 մգ/մ³)։ Հաջորդ օրերին ծծմբի երկօքսիդի քանակությունը նվազել է։
Գետնամերձ օզոնի քանակությունը 2025թ-ի հոկտեմբերի 8-12-ը Երևան քաղաքի մթնոլորտային օդում չի գերազանցել համապատասխան ՍԹԿ-ն:
 
Նուբարաշենի աղբավարի հարակից Նուբարաշեն վարչական շրջանում տեղադրված պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն հոկտեմբերի 5-12-ը ընկած ժամանակահատվածում դիտվել են ծծմբի երկօքսիդի գերազանցում սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից՝ 1.7-3.2 անգամ:
 
Ծծմբի երկօքսիդով գերազանցումներ դիտվել են նաև Քանաքեռ-Զեյթուն (1.1 անգամ), Նոր Նորք (1.4 անգամ), Էրեբունի (1.2-2.1 անգամ), Շենգավիթ (1.1-1.6 անգամ), Կենտրոն (1.4 անգամ), Աջափնյակ (1.4 անգամ) վարչական շրջաններում:
 
Ազոտի երկօքսիդի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից գերազանցումներ չեն դիտվել:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular