ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Գազային՝ խողովակային բանալի

ՖՈՏՈ

Գազային բանալին (газовый ключ) անհրաժեշտ գործիք է ջրմուղագործների, մոնտաժողների և այլ տարբեր վարպետների զինանոցում։ Բայց ինչո՞ւ է այդ խողովակների հետ աշխատելու համար նախատեսված գործիքը առավել հաճախ կոչվում «գազային բանալի»։ Եկեք ուսումնասիրենք այս հարցը տեխնիկական և պատմական տեսանկյունից։

Նախ, եկեք սահմանենք տերմինաբանությունը։ Գազային բանալին (հայտնի է նաև որպես խողովակային բանալի – трубный ключ կամ լծակային բանալի – рычажный ключ) գործիք է, որը նախատեսված է խողովակները, միացումները և այլ գլանաձև մասերը ֆիքսելու և պտտելու համար։ Այդ գործիքի հիմնական առանձնահատկությունը ինքնաամրացման մեխանիզմն է․ որքան շատ ուժ է կիրառվում բռնակների վրա, այնքան ավելի ամուր է լինում ֆիքսումը։ Դա իրականացվում է գործիքի շրթունքների կառուցվածքի և լծակային համակարգի միջոցով։

Կարևոր է տարբերակել այն, որ գազային (խողովակային) բանալիները նախատեսված են խողովակների, իսկ կարգավորվող մանեկային բանալիները՝ հեղույսների (болт) և մանեկների՝ պնդօղակների (гайка) հետ աշխատելու համար։ Վերջինները, ի տարբերություն գազային բանալու, որի շուրթերը ատամնաձև են, ունեն հարթ շուրթեր և կարգավորվում են որոշակի չափի համար։

Գազային բանալիների պատմությունը անբաժանելիորեն կապված է ճարտարագիտության և արդյունաբերության զարգացման հետ։ Եվրոպայում նման բանալիների մասին առաջին հիշատակումները վերաբերում են 15-րդ դարին, բայց իրական առաջընթացը տեղի է ունեցել միայն 19-րդ դարում՝ արդյունաբերական հեղափոխության ժամանակ։ Ի սկզբանե առաջացել են կարգավորվող մանեկային բանալիները՝ 1837 թվականին, որոնք ժամանակի ընթացքում կատարելագործվել են։

1888 թվականին շվեդ գյուտարար Յոհան Պետեր Յոհանսոնը արտոնագրել է մի կարգավորվող բանալի, որը նա անվանել է «Երկաթե ձեռք» (Järnhand)։ Դա էլ հենց աշխարհում առաջին խողովակային բանալին էր, որը թույլ էր տալիս կլոր խողովակները հուսալի բռնել և սեղմել։ Հետագայում նույն Յոհանսոնը նաև 1892 թվականին արտոնագրում է ներկայումս մեզ ծանոթ դասական կարգավորվող բանալին, որը համաշխարհային ճանաչում է ստացել «շվեդական բանալի» անվանմամբ։ Ընդ որում, հենց Յոհանսոնի գազային բանալու կառուցվածքն է գործնականում անփոփոխ պահպանվել մինչ օրս և կազմում է բոլոր ժամանակակից գազային բանալիների հիմքը։

Պատմականորեն, որպես խողովակի բանալի հորինված գործիքը առօրյա կյանքում և մասնագետների շրջանում ավելի հաճախ անվանում են «գազային բանալի», և դա ունի մի քանի պատճառ։ 19-րդ և 20-րդ դարերի սկզբին գազը լայնորեն է օգտագործվել լուսավորության և ջեռուցման համար։ Գազատարների տեղադրումը և վերանորոգումը հիմնական խնդիրներից էին, որոնց համար էլ օգտագործվել էր այդ բանալին։ Արդյունքում այդ գործիքը կապվել է գազի արդյունաբերության հետ, և այդտեղից էլ դրա անվանումը։

Բացի դա, գազային բանալիները ավանդաբար ներկվում էին կարմիր։ Դա արվում էր, որպեսզի արտակարգ իրավիճակում (օրինակ՝ գազի արտահոսքի դեպքում) գազի փականը փակելու գործիքը հեշտությամբ և արագ գտնվի։ Այսպիսով, առաջ գազային բանալին հիմնականում օգտագործվում էր գազի խողովակների համար, բայց ժամանակի ընթացքում դրա կիրառումը ընդլայնվել է՝ ներառելով ջրամատակարարման և ջեռուցման համակարգերը։ Այնուամենայնիվ, «գազային բանալի» պատմական անվանումը ամուր է արմատավորվել առօրյա խոսքում։ Հետաքրքիր է այն, որ շատ երկրներում այդ բանալու ընդհանուր անվանումներն են նաև «շվեդկան» կամ «շվեդական բանալին»։

Այսպիսով, «գազային բանալի» անվանումը պատմական արտեֆակտ է, որը մնացել է լեզվի մեջ գազային լուսավորության և ջեռուցման լայն կիրառությունից ի վեր, չնայած այդ գործիքն այժմ օգտագործվում է տարբեր խողովակաշարերի վրա աշխատելու համար։ Ինժեներական տեսանկյունից գազային բանալին շվեդ մեխանիկ Յոհան Պետեր Յոհանսոնի հանճարեղ գյուտն է, որը հիմա էլ մնացել է արդիական։ Դրա կառուցվածքը, որը հիմնված է լծակի և ինքնաամրացվող բռնակի սկզբունքի վրա, հուսալիության և ֆունկցիոնալության չափանիշ է։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular