ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կալինինգրադ, Մերձդնեստր, Սերբիա – «Ռիբար»-ի հիմնադիրը թվարկել է նոր սրման կետերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բացի Հատուկ ռազմական գործողության գոտուց, Ռուսաստանը բազմաթիվ «ցավոտ կետեր» ունի, որոնց վրա Արևմուտքը ճնշում կգործադրի։ Այս մասին «Ինֆոցելինա» տեսաբլոգում հայտարարել է «Ռիբար» Telegram ալիքի հիմնադիր և Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության նախկին աշխատակից Միխայիլ Զվինչուկը, գրում է politnavigator.news-ը։

«Մասնավորապես Բալթյան երկրները. վստահ եմ, որ առաջին սրացումը Կալինինգրադի շրջանի շուրջ կլինի... Մերձդնեստրն է մեր խոցելի կետը, որտեղ մենք այս պահին ոչինչ չենք կարող անել, քանի որ օդային երթևեկություն չկա և մեր զորքերի համար անհնար է հասնել Մերձդնեստր։

Մեկ այլ ցավոտ կետ է Բալկանները՝ Սերբիան և Սերբական Հանրապետությունը, որոնց մենք նույնպես այս պահին ոչ մի կերպ չենք կարող օգնել, քանի որ չունենք հաղորդակցության կապեր։

Մենք հաջողությամբ կորցրեցինք Չեռնոգորիայի հետ բարեկամական հարաբերությունները դեռևս 2020 թվականին։ Այսպիսով, ի՞նչ է մեզ մնացել Եվրոպայում։ Ոչինչ։ Պարզապես չորս ցավոտ կետ, որոնք կճնշվեն։

Անկայունության մեկ այլ գոտի Հարավային Կովկասում է։ Մեր «ռազմավարական դաշնակից» Ադրբեջանը հիմա ցույց է տվել իր իրական դեմքը։ Ադրբեջանը, եթե նայենք տնտեսությանը և բոլոր վերջին համաձայնագրերին, սերտորեն կապված է Մեծ Բրիտանիայի հետ։ Եվ նրանք բրիտանացիների հետ իրականացնում են հակառուսական հսկայական թվով նախագծեր։

Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյան - Պետդեպարտամենտի գործակալ, Սորոսի ծրագրերի շրջանավարտ։ Մենք նաև տեսնում ենք, թե հիմա ինչի է վերածվում Հայաստանի արտաքին քաղաքականությունը։ Պարզվում է, որ երկու երկիր՝ մեր երդվյալ թշնամի Թուրքիայի հարևան, այժմ... միավորվել են Ռուսաստանի դեմ», - հայտարարել է Զվինչուկը։

Իրավիճակն ավելի լավ չէ նաև Կենտրոնական Ասիայում, որտեղ Ղազախստանը, Ուզբեկստանը և Թուրքմենստանը, փորձագետի խոսքով, նույնպես գտնվում են բրիտանական և թուրքական ազդեցության տակ և ավելի ու ավելի են հեռանում Ռուսաստանից։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյանը
www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular