ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արգիշտի թագավորը հիմնադրել է Երևանը. պատմության այս օրը (11 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Իսպաներենի միջազգային օր, Հասարակածային Գվինեա - Անկախության օր, ԱՄՆ, Բահամյան կղզիներ, Լատինական Ամերիկայի երկրներ - Կոլումբոսի օր կամ Ամերիկան Կոլումբոսի կողմից հայտնագործելու օր, Իսպանիա - բանակի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

782 մ.թ.ա. - ուրարտական Արգիշտի թագավորը հիմնադրել է Երևանը։
1813 - Ղարաբաղի Գյուլիստան գյուղում կնքվել է ռուս-պարսկական հաշտության պայմանագիրը, որի համաձայն Շիրակը, Լոռին, Ղազախը, Շամշադինը, Զանգեզուրը, Ղափանը և Ղարաբաղը անցել են Ռուսաստանի տիրապետության տակ։
1854 - ծնվել է գրող և հրապարակախոս Դիանա Աբգարը, որը հանդիսացել է Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչը Հեռավոր Արևելքում (Ճապոնիա) և աշխարհում առաջին կին դիվանագետը։
1882 - ծնվել է ամերիկահայ գրականագետ Հովհաննես Ավագյանը։
1886 - ծնվել է ֆիզիոլոգ Արշակ Հակոբյանը։
1907 - ծնվել է խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ Վազգեն Տալյանը։
1926 - ծնվել է խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա (Մկրտիչ) Սիմոնյանը։
1928 - ծնվել է աշխարհահռչակ դուդուկահար և երգահան Ջիվան Գասպարյանը։
1938 - ծնվել է կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան Ներսես Հովհաննիսյանը։
1953 - ծնվել է հայազգի ռուսաստանցի լեզվաբան Բուրաստան Զուլումյանը։
1992 - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը անց է կացրել իր առաջին միջազգային խաղը Մոլդովայի հետ։
2001 - Երևանում անց է կացվել շախմատի աշխարհի թիմային առաջնություն։
2006 - գրականության բնագավառում Նոբելյան մրցանակ է շնորհվել թուրք գրող Օրհան Փամուկին, որը Թուրքիայում դատական հետապնդման էր ենթարկվել այն բանից հետո, երբ եվրոպական թերթերից մեկի հարցազրույցում ասել էր, որ անցած դարասկզբին Թուրքիայում սպանվել էր ավելի քան մեկ միլիոն հայ և 30 հազար քուրդ։
2007 - Երևանում տեղի է ունեցել շուրջ 25 հասարակական, քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների հավաք, որի մասնակիցները Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին կոչ են արել մասնակցել 2008-ի նախագահական ընտրություններին՝ պատրաստակամություն հայտնելով համակողմանի աջակցություն ցուցաբերել նրան։
2008 - կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ Արարատի, Կոտայքի, Սյունիքի և Վայոց Ձորի մարզերի 282 համայնքներում։
2012 - վախճանվել է Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը։
2013 - վախճանվել է ամերիկաբնակ հեռուստահաղորդավար Ստեփան Քիրեմիջյանը։
2021 - Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ալբերտ Մարգարյանը նշանակվել է Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար, իսկ Վանիկ Օհանյանը՝ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

539 մ.թ.ա. - պարսկական զորքերը գրավել են Բաբելոնը։
322 մ.թ.ա. - թշնամիների կողմից հետապնդվող անթենացի հռետոր և քաղաքական գործիչ Դեմոսֆենը թույն ընդունելով ինքնասպանություն է գործել։
1285 - Մյունխենում քրիստոնեություն ընդունելուց հրաժարվելու համար մահապատժի է ենթարկվել 180 հրեա։
1492 - ըստ ավանդույթի՝ այս օրը Քրիստափոր Կոլումբոսը ափ իջնելով Բահամյան կղզիներում հավատացած է եղել, որ հասել է Արևելյան Հնդկաստան, իսկ իրականում հայտնաբերել է Ամերիկան։
1654 - վախճանվել է հոլանդացի նկարիչ Կարել Ֆաբրիցիուսը։
1787 - տեղի է ունեցել ռուս-թուրքական պատերազմի Կինբուրգյան միջադեպը, երբ Սուվորովի ղեկավարած ռուսական բանակը Կինբուրգյան պարանոցում ջախջախել է թուրքական դեսանտը։
1792 - Նյու Յորքում առաջին անգամ նշվել է Կոլումբոսի օրը։
1871 - ԱՄՆ-ի նախագահ Ուլիս Գրանտը արգելել է Կու-Կլուքս-Կլան կազմակերպությունը և հրամայել ձերբակալել դրա ղեկավարներին։
1858 - վախճանվել է ճապոնացի նշանավոր գծանկարիչ, գունավոր փայտափորագրության վարպետ, ավելի քան 5400 փորագրանկարների հեղինակ Ուտագավա Հիրոշիգեն։
1886 - ծնվել է արաբ բանաստեղծ և գրող Աբդ ալ-Ռահման Շուքրին։
1899 - Հարավային Աֆրիկայի բուրական հանրապետությունները պատերազմ են հայտարարել Անգլիային։
1901 - Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը պաշտոնապես ԱՄՆ նախագահի նստավայրին տվել է «Սպիտակ տուն» անունը։
1924 - վախճանվել է ֆրանսիացի գրող, Նոբելյան մրցանակակիր Անատոլ Ֆրանսը։
1931 - Ռիո դե Ժանեյրոյում բացվել է Հիսուսի արձանը, որի բարձրությունը 38 մետր է, քաշը՝ 1145 տոննա, իսկ ձեռքերի բացվածքը՝ 30 մետր։
1935 - ծնվել է իտալացի տենոր Լուչիանո Պավարոտին։
1940 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական զորքերը մտել են Ռումինիա, և դրանով սկսվել է ցամաքային Եվրոպայի նվաճումը։
1943 - վախճանվել է գերմանացի հոգեբան, գեշտալտ հոգեբանության հիմնադիր և գլխավոր տեսաբան Մաքս Վերտհայմերը։
1955 - ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ Սերժ Վենտուրինին։
1960 - Նիկիտա Խրուշչովը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայում կոշիկով հարվածել է ամբիոնի սեղանին։
1971 - կայացել է «Հիսուս Քրիստոս գերաստղ» ռոք-օպերայի առաջին ներկայացումը Նյու Յորքում։
1977 - ծնվել է ռուս երգչուհի, դերասանուհի, մոդել, հեռուստահաղորդավարուհի Ժասմինը։
1991 - վախճանվել է ռուս խորհրդային ֆանտաստ գրող Արկադի Ստրուգացկին։
1996 - տեղի է ունեցել Շանհայի թանգարանի նոր շենքի բացումը։
1999 - Սարաևոյում ծնվել է երկրագնդի 6 միլիարդերորդ բնակիչը։
2003 - սկսել է գործել Ցինշեյան չինական առաջին բարձրլեռնային արագընթաց երկաթուղին։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular