Որպես անհետ կորած որոնվում է 12-ամյա Մաքս Մելքոնյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀամայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2013 թվականին ծնված Մաքս Մելքոնյանը։ Երեխայի անհետ կորելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է հոկտեմբերի 11-ին
Մաքս Մելքոնյանը հոկտեմբերի 9-ին դուրս է եկել ք․ Երևանի Շիրակի փողոցի հասցեներից մեկից և այլևս չի վերադարձել։
Մաքս Մելքոնյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ՆԳՆ ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։