ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սեպտեմբերին Այվազովսկու 200-ամյակի առիթով սպասվում է մեծ իրադարձություն. Ազգային պատկերասրահի տնօրեն

ՄՇԱԿՈՒՅԹ

Panorama.am-ը գրում է.

Այս տարի լրանում է (հուլիսի 29)  հանրահայտ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը: Այդ առիթով դեռևս նախորդ տարի Մոսկվայի Տրետյակովյան պետական պատկերասրահում կազմակերպվել էր մեծամասշտաբ ցուցահանդես. չորս ամսվա ընթացքում ցուցադրությունն ունեցել էր մոտ 600 հազար այցելու:

Հայաստանի Ազգային պատկերասրահը ծովանկարչի 200-ամյակի առիթով այս տարվա սեպտեմբերին կազմակերպելու է ցուցահանդես և գիտաժողով: Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը պատասխանել է Panorama.am-ի հարցերին՝ կապված մշակութային այդ միջոցառումների հետ:

Panorama.am-Պարոն ԾատուրյանՀովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվելու Ազգային պատկերասրահի կողմից: Ե՞րբ են լինելու այդ միջոցառումները:
Արման Ծատուրյան-Նախ՝ շնորհակալություն ձեր լրատվականին Ազգային պատկերասրահին  ուշադրության արժանացնելու  և ձեր հետաքրքրվածության համար: Գիտեք, ես շատ եմ կարևորում մշակույթի դերը մեր հասարակության մեջ, առհասարակ մամուլի անդրադարձը, ԶԼՄ-ի մշտապես հետաքրքրվածությունը առ մշակույթ, առ թանգարան և առ Ազգային պատկերասրահ:
Ինչ վերաբերում է  Հովհաննես Այվազովսկու միջոցառմանը, իհարկե, մենք  կազմակերպում ենք հսկայածավալ ցուցահանդես: Ինչպես գիտեք, նախորդ տարի Պետական Տրետյակովյան պատկերասրհահն էր կազմնակերպել աննախադեպ ցուցադրություն, որին իր մասնակցությունն ունեցավ նաև Հայաստանի Ազգային պատկերասրահը:
Ազգային պատկերասրահն այս տարի սեպտեմբեր ամսին կազմակերպելու է ցուցահանդես: Ամսաթիվն ավելի ուշ կբարձրաձայնենք: Սա ևս մոտեցման մի ձև է, հանրությանը անակնկալ մատուցելու համար: Բացի ցուցահանդեսից, կկայանա միջազգային կարգի գիտաժողով, որը կնախորդի ցուցահանդեսի բացմանը:

Panorama.am -Ո՞րն է լինելու ցուցահանդեսի կոնցեպցիան, ի՞նչ աշխատանքներ են ցուցադրվելու, բացի Ազգային պատկերասրահի հավաքածուից, այլ թանգարաններից, պատկերասրահներից աշխատանքներ բերվելո՞ւ են Հայաստան: Եթե այո՝ կոնկրետ ո՞ր մշակութային օջախներից: Ավելի վաղ, պարոն Ծատուրյան, ասել էիք, որ Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի շրջանակում հնարավոր է Հայաստան բերվի «Քաոս» կտավը: Հայաստանցիները կտեսնե՞ն այդ կտավը ցուցահանդեսում:
Արման Ծատուրյան -Նախատեսել ենք ցուցադրությանը ներկայացնել Այվազովսկու այն գործերը, որոնք մինչ այս չեն ցուցադրվել, այսինքն ոչ միայն մեր մշտական ցուցադրության գործերն են, այլ նաև Հայաստանի Ազգային պատկերասրահի ֆոնդերում պահվող աշխատանքները: Իսկ ինչ վերաբերում է դրսից գործեր բերելուն, այո, Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի և մեր թանգարանի ջանքերով Հայաստան է բերվելու  Հովհաննես Այվազովսկու  հայտնի  «Քաոս» աշխատանքը, որը պահվում է Վենետիկի Մխիթարյան Միաբանությունում, և մեր հանրությունը հնարավորություն կունենա տեսնել այդ հանճարեղ կտավը: Ես հավատացնում եմ, որ սեպտեմբեր ամսին բոլորիս սպասվում է մեծ իրադարձություն և ակնկալում ենք թե մեդիայի մեծ ուշադրությունը, թե հասարակության հետաքրքրվածությունը:

Panorama.am -Գիտաժողովն ի՞նչ խորագիր է ունենալու, ովքե՞ր են լինելու հյուրերը, ովքե՞ր են հանդես գալու զեկույցներով:
Ա.Ծատուրյան-Գիտաժողովը կոչվում է «Ծովանկարչության  սահմանները. նվիրված Այվազովսկու 200-ամյակին», իսկ ցուցահանդեսը կկրի «Արարում» խորագիրը: Անշուշտ, հյուրերն արդեն հրավիրված են և այդ գործընթացը դեռ ընթացքի մեջ է: Այս պահին աշխատանքներ են ընթանում նաև զեկուցողների, նրանց ելույթների, թեմաների հետ կապված: Գիտաժողովին մասնակցելու համար հրավիրված են անվանի  արվեստաբաններ: Շատ հագեցած ծրագիր ենք կազմել, բայց կան մանրամասներ, որոնք դեռ պատրաստ չեն հրապարակման: Իրականում  ասեմ, որ բավական մեծ աշխատանք է ընթանում, հավատացնում եմ՝ դյուրին աշխատանք չի, և որքան ժամանակը մոտենա, այնքան  տեղեկատվության տարածումը կակտիվացնենք:

Շարունակությունն՝ այստեղ.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular