ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն Չինաստանի նկատմամբ կսահմանի 100% մաքսատուրք

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերից սկսած Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա լրացուցիչ 100 տոկոս մաքսատուրքեր կսահմանի։ Այս մասին փոխանցում է bbc.com-ը։

TruthSocial սոցիալական ցանցում Թրամփի գրառման մեջ ասվում է, որ ԱՄՆ-ը նաև արտահանման վերահսկողություն կսահմանի կրիտիկական կարևոր ծրագրային ապահովման նկատմամբ:

Ավելի վաղ՝ ուրբաթ օրը, ԱՄՆ նախագահը կտրուկ է արձագանքել Պեկինի որոշմանը՝ խստացնել հազվագյուտ մետաղների արտահանման կանոնակարգերը՝ մեղադրելով Չինաստանին «թշնամության» և «աշխարհը պատանդ պահելու» փորձի մեջ։

Նա սպառնացել է չեղարկել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հանդիպումը, սակայն ավելի ուշ պարզաբանել է, որ չի չեղարկել այն, չնայած «վստահ չէ, որ այն կկայանա»։

«Ես միևնույն է այնտեղ կլինեմ»,-ասել է նա Սպիտակ տանը լրագրողներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular