Լըկորնյուն վերանշանակվել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի Պաշտպանության նախկին նախարար Սեբաստիան Լըկորնյուն վերանշանակվել է Ֆրանսիայի վարչապետի պաշտոնում։ Այս մասին հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները՝ հղում անելով Ելիսեյան պալատին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Լըկորնյուն հրաժարական էր ներկայացրել կառավարության կազմի հրապարակումից ընդամենը ժամեր անց։ Նա վարչապետ է նշանակվել սեպտեմբերի 9-ին։