ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» Հայաստանի մնալ - չմնալու հարցը պարզ կդառնա նոյեմբերին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Եվրոպական միության ավիացիոն «սև ցուցակում» Հայաստանի մնալու կամ դուրս բերվելու հարցը կլուծվի 2025 թվականի նոյեմբերին։ Այս մասին «Sputnik Արմենիայի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն 2024 թվականի հոկտեմբերի 1-ին «սև ցուցակից» հանելու նպատակով դիմում է ներկայացրել Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսին։ Գործընթացը սկսվել է նոյեմբերին 13-ին, երբ տեղի է ունեցել Հայաստանի և ՏՆԵԿ–ի ներկայացուցիչների առաջին հանդիպումը։ Դեկտեմբերի 24-ին հայկական կողմը փոխանցել է նախկինում հայտնաբերված խախտումները վերացնելը հաստատող փաստաթղթերի փաթեթը՝ դրանք պաշտոնապես վավերացնելու և հետագայում որոշում կայացնելու նպատակով։
 

«Սեպտեմբերի 1-5-ը ՀՀ-ում անցկացվել է գնահատողական այց, որի շրջանակում իրականացվել է ամբողջ ծավալով համընդհանուր գնահատում, որը չի սահմանափակվել միայն 2020 թվականին արձանագրված թերությունների վերացման աշխատանքների գնահատմամբ»,– հայտնել են ՏԿԵ նախարարությունից։

ՀՀ ՏԿԵՆ–ի տվյալներով` ստուգման արդյունքները կքննարկվեն նոյեմբերին։

«Աուդիտի արդյունքները նախատեսվում է քննարկել նոյեմբերին Եվրոպական հանձնաժողովի թռիչքային անվտանգության կոմիտի նիստին (EC Air Safety Committee)՝ հայկական ավիաընկերություններին Եվրոպական միության «սև ցուցակից» դուրս հանելու հարցի որոշման նպատակով»,– նշել է նախարարությունը։

Սակայն ՏԿԵՆ–ը դժվարացել է պատասխանել` ի վերջո ՀՀ–ն ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից (EU Air Safety List-ում) դուրս կգա՞, թե՞ ոչ, պատճառաբանելով, որ որևէ կանխատեսում անել չեն կարող։

Հիշեցնենք, որ 2020 թվականին Եվրոպական հանձնաժողովը բոլոր հայկական ավիաընկերություններին ներառել էր թռիչքների անվտանգության «սև ցուցակում»։ Սա նշանակում է, որ Հայաստանի փոխադրողների վրա տարածվում է ԵՄ երկրների օդային տարածքում շահագործման արգելք՝ ավիացիոն անվտանգության միջազգային չափանիշներին չհամապատասխանելու պատճառով։ Այս ցուցակում Հայաստանը հայտնվել էր այնպիսի երկրների հետ մեկտեղ, ինչպիսիք են Աֆղանստանը, Անգոլան, Կոնգոն, Նեպալը, Սուդանը և այլն։

Այնուամենայնիվ, 2021 թվականի նոյեմբերի 15-ին Հայաստանը և Եվրոպական միությունը ստորագրեցին Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։ Դրան համապատասխան՝ հայկական և եվրոպական ավիաընկերությունները երկրների միջև ազատ թռիչքների իրավունք ստացան։ Սակայն համաձայնագրի իրագործումը հնարավոր է միայն այն պայմանով, որ Հայաստանը կշարունակի ազգային օրենսդրությունը հարմարեցնել ԵՄ նորմերին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ավիացիոն անվտանգությունը, օդային երթևեկության կառավարումը, շրջակա միջավայրի պահպանությունը, տնտեսական կարգավորումը և սպառողների իրավունքների պաշտպանությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular