ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանին մաքրել չի հաջողվել. ինչո՞ւ կոծկեցին զեկույցը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Փաշինյանի իշխանությունը միտումնավոր է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցն ուղարկել խորհրդարանի արխիվ՝ հրաժարվելով հրապարակայնացնել այն։ Իսկ թատերական այն ներկայացումը, որ բեմադրվել էր հանձնաժողովի նախագահի և ԱԺ նախագահի կողմից, իրականում մեկ նպատակ էր հետապնդում՝ հանրության մոտ տպավորություն ստեղծել, թե իսկապես խնդիրներ կա հրապարակման օրինականության և ժամկետների մասով, ուստի իրենք իբր հերթական անգամ առաջնորդվում են ՀՀ օրենքի տառին և ոգուն համապատասխան։

Իրականում խնդիրն այն է, որ որքան էլ ջանացել է հանձնաժողովը, այդպես էլ չի կարողացել հիմքեր ստեղծել Նիկոլ Փաշինյանին պատերազմի պատասխանատվությունից զերծ պահելու և պարտության ողջ մեղքը զինվորականության վրա բարդելու համար։ Այդ կապակցությամբ էլ որոշում է կայացրել, զեկույցը չհրապարակել, փոխարենը որոշ փաստեր ներկայացնել իրավապահներին՝ տարբեր զինվորականների ու Արցախի պաշտոնյաների դեմ քրեական վարույթներ հարուցելու համար։ Փորձում են հենց այդ կերպ մոլորեցնել հանրությանը։

Մինչդեռ նույնիսկ զեկույցն է փաստում Նիկոլ Փաշինյանի աքսիոմատիկ մեղավորությունը 44-օրյա պատերազմում կրած պարտության համար։ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ծանոթացել է գաղտնի փաստաթղթերին, մանրամասն ուսումնասիրել, նշում է, որ իշխանության քաղաքական նպատակն էր մեղավոր կարգել այլոց և «հրեշտակի թևեր հագցնել ու մաքրագործել» Նիկոլ Փաշինյանին, բայց քննիչ հանձնաժողովի զեկույցում դա անել չի հաջողվել։ Ավելին, ապացուցվել է լիովին հակառակը։ Սա, վստահաբար, ապացուցում է, որ Փաշինյանը ձախողվել է, իսկ զեկույցի հրապարակման միտումնավոր երկարաձգումը 2․5 տարի, ապա և դրա կոնսերվացումը ընդամենը նպատակ ուներ՝ սպասարկելու գործող իշխանությունների հերթական կեղտոտ մտահղացումը։

Անի Հունանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular