ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուժեղ գնդակոծության են ենթարկվել Շուշին և Ստեփանակերտը․ պատմության այս օրը (11 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Աղջիկ երեխաների միջազգային օր, Մակեդոնիա` Հեղափոխության օր, Բաշկիրիա՝ Հանրապետության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1900 – վախճանվել է մանկավարժ Գայանե Հովհաննիսյանը:

1901 – ծնվել է բալետի հայ խորհրդային արտիստ, դիրիժոր Դմիտրի Շիկանյանը:

1921 – վախճանվել է քիմիկոս Հարություն Աբելյանը:

1937– վախճանվել է գրականագետ, մանկավարժ Աբրահամ Զամինյանը:

1961 —ծնվել է  կինոռեժիսյոր, սցենարիստ, օպերատոր Արթուր Արիստակեսյանը:

1967 – վախճանվել է Խորհրդային Միության հայազգի մարշալ Հովհաննես Իսակովը:

1989– վախճանվել է դիվանագետ Անդրանիկ Մարտիրոսյանը։

2001- Հայաստանում անց է կացվել մարդահամար:

2005-Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության խորհուրդը որոշել է բոյկոտել նոյեմբերի 27-ի նախատեսված Սահմանադրական հանրաքվեն:

2007-Ստամբուլի դատարանը «Ակոս» թերթի սպանված խմբագրապետ Հրանտ Դինքի որդուն` Արաթ Դինքին մեղավոր է ճանաչել «թուրքական ինքնությունը վիրավորելու» մեջ և նրան դատապարտել է մեկ տարվա պայմանական ազատազրկման: 

2010-  մեկնարկել է «Կինոաշուն» փառատոնը, որի շրջանակներում մեկ ամիս շարունակ Երևանում և չորս մարզերում ցուցադրվել են հայկական ֆիլմեր:

2011-Հայաստանի հավաքականը Դուբլինի Aviva մարզադաշտում 1:2 հաշվով պարտություն է կրել Իռլանդիայի թիմից, որի արդյունքում չի մտել  Եվրո - 2012-ի եզրափակիչ փուլ:

2011– սկսել է տպագրվել «Գյումրի Ասպարեզ օրաթերթը»։

2012-Բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու առնչությամբ հարուցված քրեական գործով  կալանավորվել է Կապանի մսի կոմբինատի տնօրենը:

2014-պաշտոնապես բացվել է UWC Dilijan College-ը՝ Դիլիջանի միջազգային դպրոցը: 2018- Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը: Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում նախագահությունը Մադագասկարից փոխանցվել է Հայաստանին:

- ԱԱԾ-ն պարզել է, որ Արմեն Ավետիսյանը բարձրաստիճան պաշտոնյա եղած տարիներին ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը, սակայն հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված ընկերությանը:

2019-Թուրքմենստանի մայրաքաղաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստին։ Ադրբեջանի ղեկավարը փորձել է առիթն օգտագործել Հայաստանը քննադատելու եւ «ֆաշիստներին հերոսացնող» երկիր ներկայացնելու համար, նա հիշեցրել է, որ Երևանում կանգնեցվել է Գարեգին Նժդեհի արձանը, Նժդեհին Ալիևն անվանել է «ֆաշիստական դահիճ» և «դավաճան»: Փաշինյանը կոշտ պատասխան է տվել նրան՝ հայտարարելով, որ Ալեւը այդպիսով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում հայ ժողովրդի և ԱՊՀ երկրների ղեկավարների նկատմամբ:

2020-Երկրորդ ղարաբաղյան պատերազմի  ժամանակ հայկական Էլբրուս հրթիռը ընկել է ադրբեջանական Գյանջա քաղաքի բնակելի թաղամասում, գիշերը ուժեղ գնդակոծության են ենթարկվել Շուշին և Ստեփանակերտը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1138– Հալեպ քաղաքում տեղի է ունեցել մեծ երկրաշարժ, ինչի հետևանքով զոհվել է մոտ 230 000 մարդ։

1758 – ծնվել է գերմանացի ֆիզիկոս և աստղագետ Հենրիխ Օլբերսը:

1853 —Նյու-Յորքում բացվել է ԱՄՆ-ի առաջին կլիրինգային բանկը:

1881 —ԱՄՆ-ի Հյուսիսային Դակոտա նահանգի բնակիչ Դեյվիդ Հյուստոնը արտոնագրել է ֆոտոժապավենը:

 1885 – ծնվել է ֆրանսիացի գրող, գրականագետ,  Նոբելյան մրցանակակիր  Ֆրանսուա Մորիակը:

1887 —ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը արտոնագրել է ընտրություններում ձայների հաշվման էլեկտրոնային հաշվիչ:

1889– վախճանվել է անգլիացի ֆիզիկոս Ջեյմս Ջոուլը, որի անունով է կոչվում էներգիայի և աշխատանքի միավորը՝ Ջոուլ:

1896– վախճանվել է ավստրիացի երգահան, երգեհոնահար և երաժշտության մանկավարժ Անտոն Բրուքները։

1891 —Ստոկհալմում բացվել է աշխարհում առաջին բաց երկնքի տակ գտնվող էթնոգրաֆիկ թանգարանը, որը կոչվում էր «Սկանսեն»:

1899– սկսվել է երկրորդ անգլո-բուրական պատերազմը։

1918 – Ֆրանսիայում իրականացվել է առաջին ռադիոկառավարվաղ թռիչքը, որը տևել է մեկ ժամ, իսկ ինքնաթիռը կտրել է 100 կմ հեռավորություն:

1919- «Хендли Пейдж Трэнспорт» ընկերությունը առաջին անգամ ուղևորներին տվել է նախաճաշ թռիչքի ընթացքում, «երկրորդ նախաճաշի» մեկ պորցիայի արժեքը եղել է երեք շիլլինգ:

1922– Մարմարա ծովի ափին գտնվող Մուդանյա քաղաքում ստորագրվել է զինադադարի համաձայնագիր  Թուրքիայի և Անտանտի երկրների միջև:

1922- կոմերիտմիության համագումարում Լև Տրոցկին իր ելույթում կոչ է արել երիտասարդությանը «կրծել գիտության գրանիտը», որը դարձել է թևավոր խոսք:

 1931-ԽՍՀՄ-ում որոշում է ընդունվել լրիվ լիկվիդացնել մասնավոր առևտուրը:

1937 – ծնվել է անգլիացի  ֆուտբոլիստ և մարզիչ Բոբի Չարլթոնը:

1951 –ծնվել է  հրեական ծագումով ֆրանսիացի երգիչ և երգերի հեղինակ Ժան-Ժակ Գոլդմանը:

1961 —ԽՍՀՄ-ի Սեմիպալատինսկի փորձադաշտում իրականացվել է առաջին ստորգետնյա միջուկային պայթյունը:

1962– սկսվել է երկրորդ Վատիկանյան համաժողովը, որտեղ որոշվել է կաթոլիկ ծեսերի ժամանակ չօգտագործել նախկինում պարտադիր հանդիսացող լատիներենը:

1963 – վախճանվել է ֆրանսիացի գրող, բանաստեղծ և դրամատուրգ Ժան Կոկտոն:

1990 —սերբ գործարար ժալկո Ռաժնատովիչը և և 19 ֆուտբոլային ֆանատներ Բելգրադում ստեղծել են Սերբական կամավորական գվարդիան, որը մեկ տարուց էլ պակաս ժամանակ անց սկսել է կռվել Խորվաթիայում, ապա Բոսնիա-Հերցեգովինայում:

1994 —Ռուսաստանում կտրուկ ընկել է ռուբլու կուրսը դոլլարի նկատմամբ, որը պատմության մեջ է մտել  «սև երեքշաբթի» անվանումով:

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular