ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր հավատ, նոր թիմ, նոր ուղի․ «Մեր ձևով» շարժումը ընդլայնում է իր գործունեությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը շարունակաբար ընդլայնում է իր գործունեությունը՝ դառնալով Հայաստանի տարբեր համայնքներում բնակվող հազարավոր քաղաքացիների համախմբման հարթակ։ Շարժման հիմնարար նպատակն է նոր ոգի, նոր հավատ և նոր տեսլական բերել Հայաստանի ապագային՝ իրական ծրագրերով և գործնական քայլերով։

Վերջին մեկ ամսվա ընթացքում «Մեր ձևով» շարժումը նախաձեռնել է մի շարք սոցիալական և կրթական նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանի երիտասարդության ներուժի բացահայտմանը։ Շարժման աջակցությամբ մեկնարկել է սպորտի, գիտության և արվեստի ոլորտներում երիտասարդ տաղանդներին աջակցելու նախագիծը, որի շրջանակներում հատուկ ուշադրություն է դարձվում նրանց կրթական հնարավորությունների ընդլայնմանը և միջազգային հարթակներում ներկայացմանը։

Շարժման գործունեության արդյունքում արդեն ավելի քան 4000 քաղաքացիներ են միացել նախաձեռնությանը՝ իրենց մասնակցությամբ ձևավորելով նոր հասարակական շարժում, որը նպատակ ունի համախմբել հայրենասեր և գործուն մտավոր ու ստեղծագործ ուժերին։ Շարժման ծրագրերից մեկը վերաբերում է բազմազավակ ընտանիքների համար պետական աջակցության նոր մեխանիզմների մշակմանը, որը կնպաստի ժողովրդագրական և սոցիալական խնդիրների հաղթահարմանը։

Չնայած իշխանական տարբեր շրջանակների կողմից գործադրվող վարչական և քաղաքական ճնշումներին՝ շարժման անդամները շարունակում են այցելել մարզեր, հանդիպել բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները և ներկայացնել լուծման ուղիներ։ Այս հանդիպումների ընթացքում ձևավորվում են նաև շարժման առողջապահական բարեփոխումների աշխատանքային խմբերը, որոնք շուտով կներկայացնեն համակարգային բարեփոխումների առաջարկներ։

Շարժման նախաձեռնող Սամվել Կարապետյանի տասնամյակների գործարար և կառավարման փորձը շարժման համար լուրջ առավելություն է, քանի որ թույլ է տալիս համակարգված և արդյունավետ մոտեցում ցուցաբերել թե՛ տնտեսական, թե՛ կառավարման ոլորտներում առկա մարտահրավերներին։

Հոկտեմբերի սկզբին շարժումը բացել է իր երկու մարզային գրասենյակները՝ Գյումրիում և Սևանում, ինչը նշանավորում է տարածաշրջանային աշխատանքի նոր փուլ։ Շարժմանը միանում են տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչներ՝ տեխնոլոգներից մինչև ուսուցիչներ, բժիշկներից մինչև ֆերմերներ։

Հոկտեմբերի 9-ին, Երևանի «Կոնգրես» հյուրանոցի դահլիճում, շարժման աջակցությամբ կայացել է «Կանայք միմյանց համար» ֆորումը, որի նպատակն էր քննարկել հայ կանանց առջև ծառացած սոցիալական, տնտեսական և առողջապահական խնդիրները։ Ֆորումի ընթացքում մասնակից կին մասնագետները կիսվել են աշխատանքի և ընտանիքի համատեղման փորձով, խոսել են մայրության, ժողովրդագրության և կարիերայի զարգացման կարևորության մասին։

«Դեմոգրաֆիկ առումով առաջին օղակները, որ մեզ կարող են փրկել կոլապսից, հենց կանայք են՝ մայրերը։ Այդ պատճառով ֆորումը հենց նրանց համար է»,– նշել է «Մեր ձևով» շարժման անդամ Լենա Մաթևոսյանը։

Հոկտեմբերի 11-ին, ժամը 11:30-ին, մայրաքաղաքի «Փրայմհոլ» համալիրում կկայանա «Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովը, որի ընթացքում շարժման համակարգող խորհուրդը կներկայացնի արդեն իրականացված նախաձեռնությունները, հաշվետվությունը կատարված աշխատանքի մասին և կքննարկի առաջիկա ծրագրերն ու նոր ուղղությունները։

«Մեր ձևով» շարժման կայուն աճն ու ընդլայնվող գործունեությունը փաստում են, որ Հայաստանում ձևավորվում է նոր հանրային ուժ՝ հիմնված ոչ թե խոսքերի, այլ գործի վրա։ Շարժման գաղափարախոսությունը՝ միասնության, աշխատանքի և ազգային արժանապատվության վերականգնման գաղափարը, դառնում է հազարավոր մարդկանց նոր հույսը։ Այն արդեն իսկ դուրս է գալիս Երևանի սահմաններից և քայլ առ քայլ դառնում է համազգային շարժում՝ մեր ձևով, մեր ուժով, մեր ապագայի համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular