ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարուխանյանի զարմիկն ինքնավնասման փորձ է արել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Գյումրեցի իշխանական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զարմիկը՝ քրոջ որդին, երկու օր առաջ ինքնավնասման փորձ է արել։ Դեպքը տեղի է ունեցել Ավանի հոգեկան առողջության կենտրոնում, որտեղ գտնվելիս է եղել տղան։ Գյումրեցիները պատմում են, որ 16-ամյա տղան թմրանյութերի նկատմամբ «հետաքրքրության» պատճառով է հայտնվել այդ կենտրոնում։ Ասում են նաեւ, որ դեպքից հետո պատգամավոր քեռին գնացել, բերել է տուն, սակայն Հոգեկան առողջության կենտրոնից դիմել են ոստիկանություն եւ տղային նորից կենտրոն են վերադարձրել, որտեղ այս պահին ստացիոնար բուժում է ստանում։

Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին, որ տղայի ինքնավնասման դեպքով վարույթ է նախաձեռնվել։ «Անձը հոգեկան առողջության կենտրոնում է գրանցված։ Նյութերը ստացվել են մեզ մոտ, նախաձեռնվել է քրեական վարույթ, այլ մանրամասներ չկան»,- հայտնեցին Քննչական կոմիտեից։ Երկու օր է՝ մենք փորձում ենք պարզաբանում ստանալ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանից, սակայն նա համառորեն չի պատասխանում մեր զանգերին։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ թմրանյութի թեմայով Սարուխանյանն ինքն էր սկանդալների կենտրոնում հայտնվել։

Գյումրու ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը Կարեն Սարուխանյանին ուղարկել էր արյան անալիզ հանձնելու` արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգելու համար, քանի որ լուրեր կային, որ նա թմրանյութ գործածած վիճակում վեճ է հրահրել։ Ձերբակալվել էին Սարուխանյանի բարեկամը եւ ավագանու ՔՊ անդամ։ Այն ժամանակ Սարուխանյանը ստիպված եղավ հրապարակել թեստի պատասխանը, որը, ըստ փաստաթղթի, բացասական էր եղել»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular