ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների շրջանակը կընդլայնվի. «Փաստ»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում։ Գործող իրավակարգավորումների համաձայն՝ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները (կոլեգիալ գործադիր մարմնի անդամները) ներկայացնում են բացառապես գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով: Բացի այդ, «Հանրային ծառայության մասին» օրենքով հայտարարատու որոշ պաշտոնների համար սահմանված չէ շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, իսկ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներն առհասարակ չեն կրում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ստամբուլ յան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի «Հակակոռուպցիոն բարեփոխումների գնահատման» զեկույցում տեղ գտած հանձնարարականից, ինչպես նաև կառավարության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության 1-ին նպատակի ներքո արձանագրված խնդիրների լուծման հրամայականից։

Զեկույցում տեղ գտած հանձնարարականի համաձայն՝ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս ՀՀ և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները պետք է ներկայացնեն գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի տարեկան հայտարարագրեր: Դատական իշխանության մարմինների դատավոր չհանդիսացող անդամները ևս պետք է կրեն գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման պարտականություն։ Բոլորը ներկայացնելու են նաև պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և դադարեցնելու հայտարարագրեր։

«Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարատու բոլոր պաշտոնատար անձանց համար կսահմանվի շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular