ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս վարկաբեկել պետական պարգևները

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ժամանակին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե պետք է վերացնել պետական պարգևները՝ բացառությամբ զինվորականներին տրվող պարգևների, իսկ մարդկանց պարգևատրել միայն իրենց իրական արժանիքների, այլ ոչ իշխանությանը քծնելու համար։ Իր օրոք պարգևներ բաժանելու գործընթացը մի քանի անգամ գերազանցում է նախորդ իշխանություններին, և պարգևներ բաժանվում են բացառապես իշխանության մերձավորներին։ Սակայն նույնիսկ այնպիսի տարօրինակ դեպքեր են լինում, որոնք ցնցում են նույնիսկ քպականներին։

Հայաստանի անկախության 34-ամյակը առթիվ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի շքանշանով էր պարգևատրվել փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ Վերջինս ընդամենը մեկ արժանիք ունի՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի ընկերն է։ Եղել է Միրզոյանի օգնականը խորհրդարանում, ապա իշխանափոխությունից հետո նրա հետ անցել է բոլոր ճանապարհներով՝ հասնելով փոխարտգործնախարարի պաշտոնի։ Կոստանյանը հայտնի է միայն նրանով, որ Վաշինգտոնում կնքված հռչակագրից հետո մեկնել էր Իրան և փորձում էր համոզել իրանական կողմին, որ Վաշինգտոնի հռչակագիրը Թեհրանի դեմ ուղղված չէ։ Ընդ որում, ինչպես վկայում են հետագա արձագանքները՝ բոլորովին ապարդյուն։

Գործող իշխանություններն այդպես էլ չեն բացատրում, թե որ արժանիքների համար է Կոստանյանը նման բարձր պարգևի արժանացել։ Ինքը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում չի կարողացել պարզաբանել, թե ինչ ծառայություններ է մատուցել հայրենիքին։ Ըստ էության, նման բարձր պարգևը Կոստանյանին հանձնելով՝ գործող իշխանությունը մի քանի խնդիր է լուծում։ Նախ՝ ցանկացած կողմնակցի բացատրում է, որ անմնացորդ ծառայելու դեպքում կպարգևատրեն, մյուս կողմից էլ վարկաբեկում է պետական բարձրագույն պարգևները։

Նարե Արշակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular