ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թրամփը հայտարարել է, որ հավատում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև hակամարտության կարգավորմանը ավելի շատ, քան Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալուն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը համոզմունք է հայտնել, որ ուկրաինական հակամարտությունն ի վերջո կհաջողվի կարգավորել: Այս մասին փոխանցոքւմ է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ՝ մենք ի վերջո կկարգավորենք Ռուսաստանի հետ ստեղծված իրավիճակը»,-ասել է նա՝ անդրադառնալով հակամարտությանը։

«Կարծում եմ՝ մենք կլուծենք այն»,-հավելել է Թրամփը՝ Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելով։

Ամերիկացի առաջնորդը հիշատակել է ուկրաինական հակամարտությունը՝ պատճառաբանելով, թե կարող է արդյոք ստանալ Խաղաղության Նոբելյան մրցանակ:

«Մենք կարգավորել ենք յոթ պատերազմ։ Մենք մոտ ենք ութերորդի կարգավորմանը (հակամարտությունը Գազայի հատվածում)։ Չեմ կարծում, որ պատմության մեջ որևէ մեկը այսքան հակամարտություններ է կարգավորել։ Բայց, հնարավոր է, նրանք պատճառ կգտնեն ինձ այդ մրցանակը չտալու համար»,-կարծում է ամերիկացի առաջնորդը։

Նա նախկինում բազմիցս հասկացրել էր, որ ակնկալում է ստանալ Խաղաղության Նոբելյան մրցանակ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular