ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սպարտակի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Սիմոնյանը ավելացվել է «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Sportbox.ru ռեսուրսի տվյալներով Մոսկվայի «Սպարտակ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն և Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) առաջին փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը ավելացվել է ուկրաինական «Միրոտվորեց» կայքի տվյալների բազայում։ Սիմոնյանին մեղադրում են Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձի մեջ։

98-ամյա Սիմոնյանը «Սպարտակ»-ի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է (160 գոլ)։ Նա խաղացել է «կարմիր-սպիտակների» կազմում 1949-ից 1959 թվականներին։ Սիմոնյանը նաև թիմի գլխավոր մարզիչ է եղել 1960-ից 1965 թվականներին և 1967-ից 1972 թվականներին։ 1956 թվականին նա դարձել է օլիմպիական չեմպիոն ԽՍՀՄ հավաքականի կազմում։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular