ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղբանտարկյալներ Հայաստանի ժողովրդավարության ճանապարհին. երկակի ստանդարտների վտանգը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում վերջին ամիսներին քաղաքական դաշտում սրվել է լարվածությունը։ Ընդդիմադիր գործիչների և եկեղեցականների դեմ հարուցված քրեական գործերը հասարակության մեջ առաջացրել են մտահոգություն՝ կապված խոսքի ազատության և ժողովրդավարական սկզբունքների պահպանման հետ։ Հատկապես մեծ արձագանք են ստացել գործարար Սամվել Կարապետյանի և Միքայել Աջապահյան Արքեպիսկոպոսի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումները, որոնք ընդդիմադիր շրջանակներում որակվում են որպես քաղաքական դրդապատճառներով իրականացված քայլեր։

«Հայաստանում ձևավորվել է վտանգավոր իրավիճակ՝ ձայների լռեցմամբ և խոսքի ազատության խախտմամբ։ Սամվել Կարապետյանը և Միքայել Աջապահյան Արքեպիսկոպոսը ԵԽԽՎ բանաձևով հստակ սահմանված չափորոշիչներով քաղաքական բանտարկյալներ են»,- ասում է ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

Նրա խոսքով՝ 2012թ․ ԵԽԽՎ-ի 1900 բանաձևը հստակ սահմանում է, թե ում կարելի է համարել քաղաքական բանտարկյալ։ Այդ չափանիշներով՝ եթե անձի կալանավորումը տեղի է ունեցել խոսքի, համոզմունքների, հավաքների ազատության խախտմամբ կամ բացառապես քաղաքական շարժառիթներով, եղել է անհամաչափ, խտրական կամ անարդար դատավարության արդյունք, ապա այն արդեն իսկ քաղաքական հետապնդում է։

«Այս փաստերը հստակ ցույց են տալիս, որ Սամվել Կարապետյանի ապօրինի քրեական հետապնդումն ու Միքայել Սրբազանի նկատմամբ հապճեպ դատավճիռը ոչ թե արդարադատության, այլ իշխանական ճնշման հետևանք են։ Նրանք հետապնդվում են իրենց արտահայտած տեսակետի և դիրքորոշման համար, ոչ թե որևէ հանցագործության», – շեշտեց Մարուքյանը։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հավելում է, որ Հայաստանում իշխանությունը շարունակում է փոխարինել քաղաքական մրցակցությունը վարչական ճնշմամբ։
«Դատախազությունն ու ոստիկանությունը վերածվել են իշխանական կամքը սպասարկող գործիքի։ Եթե առաջնորդվենք Փաշինյանի տրամաբանությամբ, ապա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն նաև նրանք, ովքեր կողմ են քվեարկել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքին։ Բայց իշխանությունը «ինքնիշխանության» թեման օգտագործում է որպես պատրվակ՝ պահպանելու սեփական իշխանությունը։

Երբ իշխանությունը սկսում է տարբերակել՝ որ կարծիքն է թույլատրելի, իսկ որը՝ ոչ, դա այլևս ժողովրդավարություն չէ․ դա իշխանության մենաշնորհ է»։

Այս հայտարարությունները վկայում են, որ Հայաստանում ժողովրդավարությունը հետընթաց է ապրում, իսկ քաղաքական ընդդիմախոսների ձայները լռեցվում են վարչական ու դատական ճնշումների միջոցով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular