ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի պատմության մեջ երրորդ ժամկետ չեն պաշտոնավարել և չպետք է լինի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի անկախությունից հետո ոչ մի ղեկավար երբեք չի ավարտել և չի պաշտոնավարել երրորդ ժամկետ։ Չնայած փորձեր եղել են՝ փոխել Սահմանադրությունը կամ մնալ իշխանության ղեկին ավելի երկար, բայց այդ փորձերը կամ ձախողվել են, կամ կանգնեցվել են հանրային դիմադրության և քաղաքական ճնշման հետևանքով։

Այս սահմանափակումը կարևոր է ժողովրդավարության պահպանման համար․ այն կանխում է իշխանության կենտրոնացումը մեկ մարդու ձեռքում և պաշտպանում է պետությունը բռնապետական ռեժիմի վտանգից։

Այսօր գործող իշխանության ձգտումը՝ երրորդ անգամ մնալ իշխանության, վտանգավոր է ոչ միայն քաղաքական համակարգի, այլև հասարակական կայունության համար։ Նման քայլը կարող է խորացնել ճգնաժամը, սրել բևեռացվածությունը և նոր բռնաճնշումների դուռ բացել։

Հիշենք, որ նույնիսկ իշխող կուսակցության ներսում ընտրությունները բազմիցս անցկացվել են խախտումներով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարության վերջին ընտրությունների ժամանակ պարզվեց՝ քվեաթերթիկների թիվը գերազանցել է պատվիրակների քանակին։ Ինքը՝ վարչապետը, նույնիսկ անջատեց ձայների հաշվարկի ուղիղ եթերը՝ խուսափելով թափանցիկությունից։

Բացի այդ, ներկայիս իշխանությունները ծրագրում են փոխել Սահմանադրությունը՝ բավարարելու Ադրբեջանի պահանջները և հրաժարվելու տարածքային իրավունքներից։ Եվրոպական ինտեգրման մասին խոստումները մինչ օրս մնացել են խոսքեր, քանի որ որևէ իրական քայլ՝ թեկուզ ԵՄ-ին դիմում ներկայացնել, չի արվել։

Կարեն Կարապետյան, քաղաքական վերլուծաբան․

«Նիկոլ Փաշինյանը, կալանավորելով Բագրատ ու Միքայել Սրբազաններին, կալանավորելով Սամվել Կարապետյանին և ունեզրկելով նրան, Հայաստանը համարում է ժողովրդավարական երկիր։ Աննախադեպ ժողովրդավարություն է, երբ բանտերը լցված են քաղբանտարկյալներով, դատավորները վճիռները կարդում են դողդողացող ձայնով՝ հիշելով, թե ինչպես են նրանց անվանել “վնգստացող”, իսկ ընդդիմադիր համայնքապետերը հալածվում են միայն այն պատճառով, որ հաղթել են ընտրություններում։ Այս ամենը ոչ թե ժողովրդավարություն է, այլ իշխանության բռնի պահպանում»։

Հայաստանը չի կարող ժողովրդավարական համարվել, երբ երրորդ ժամկետը դառնում է քաղաքական նպատակ, իսկ իրական բարեփոխումների փոխարեն հասարակությանը պարտադրվում է անընդհատ ճնշումների և բաժանարար գծերի քաղաքականություն։

Երրորդ ժամկետը վտանգավոր նախադեպ է՝ սպառնալիք ազգային արժեքներին, սահմանադրական կարգին և պետության ապագային։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular