Անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխված, անհետ կորած զինծառայողի հարազատ Արսեն Ղուկասյանի կյանքին վտանգ է սպառնում, «Armenia Sputnik»–ի հետ զրույցում ասել է փաստաբան Տաթև Սողոյանը։
Ըստ փաստաբանի՝ Ղուկասյանն ունի հաշմանդամության կարգ և կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններ, ինչը դատարանն անտեսել է կալանքի որոշումը կայացնելիս։
«Այս պահին քայլեր են ձեռնարկվում բժշկական փաստաթղթերն ու համապատասխան միջնորդություններն իրավասու մարմիններին ուղարկելու ուղղությամբ, որպեսզի րոպե առաջ Արսեն Ղուկասյանը դուրս գա կալանավայրից ու ներկայանա ԲԿ՝ առողջական վիճակի պատշաճ ստուգման համար»։
Արսեն Ղուկասյան 44-օրյա պատերազմում զոհված Արման Ղուկասյանի եղբայրն է և անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը։ Նրան ձերբակալել են հոկտեմբերի 6-ին ՊՆ-ի շենքի մոտ «խուլիգանության» մեղադրանքով։